fbpx

Զեկույց Հայ զինծառայողների ընտանիքներն Ադրբեջանի պատճառած հոգեկան տառապանքների վերաբերյալ 

Ադրբեջանը դիտավորությամբ հոգեկան տառապանքներ է պատճառել հայ զինծառայողների մայրերին, քույրերին և նրանց ընտանիքների մյուս անդամներին: Այդ մասին մեր նոր զեկույցը` փաստերով: Շնորհակալություն զինծառայողների ընտանիքներին` աջակցության համար:

Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020թ. 44-օրյա և 2022թ. սեպտեմբերի 13-14 պատերազմների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կատարել են բազմաթիվ պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումներ, արտադատական սպանություններ։ Դրանց հիմքում այդ երկրի իշխանության հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական շարունակվող քաղաքականությունն է։

Արհեստական քրեական հետապնդումներով և շինծու դատական ակտերով մինչ օրս՝ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ Այդ կերպ Ադրբեջանի իշխանությունը մտադրված հոգեկան տառապանքներ է պատճառում հայ ընտանիքներին թե’ Արցախում, թե’ Հայաստանում։

Այս զեկույցը քննարկում և իրավական գնահատական է տալիս ադրբեջանական այդ հանցավոր արարքներին։ Օրինակ՝ ադրբեջանական զինծառայողները խոչընդոտել են որոնողական աշխատանքներ, թաքցվել և չեն վերադարձվել զինծառայողների մարմիններ և այլն։

«Facebook», «Twitter», «TikTok» և այլ սոցիալական ցանցերում ադրբեջանական օգտահաշիվներով, թիրախավորելով հայկական լսարանը, տարածվել և անմիջապես ընտանիքներին են ուղարկվել իրենց ընտանիքների զինծառայող անդամների լուսանկարները սպանված և խոշտանգված վիճակում։

Ուսումնասիրությունների հաստատում են, որ նշված հանցանքները խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Դրանք նպատակ ունեն ծանր հոգեբանական ցավ պատճառել ընտանիքներին և պահպանել լարվածությունը հայ հասարակությունում։
Սույն զեկույցի մշակման աշխատանքները ներառել են նաև հարցազրույցներ զինծառայողների ընտանիքների հետ և անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրություններ։

Երախտագիտություն ենք հայտնում զինծառայողների ընտանիքներին զեկույցի կազմման աշխատանքներին աջակցության համար։

Սույն զեկույցը մշակվել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի կողմից, որին մասնակցել են նաև ԱՄՆ փաստաբաններ Կարօ Ղազարեանը և Գառնիկ Քերքոնեանը։

2023թ.-ի հուլիսին Բարսելոնա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արման Թաթոյանը հանիդպում է ունեցել Փաստաբանների միության ղեկավար կազմի հետ:

2023թ.-ի հուլիսին Բարսելոնա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արման Թաթոյանը հանիդպում է ունեցել Փաստաբանների միության ղեկավար կազմի հետ:Հանդիպմանը ներկայցրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ 2016, 2020, 2022թթ. սանձազերծած պատերազմների ընթացքում կատարած հանցանքները: Այդ հանցանքների «շնորհիվ» Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, ինչպես նաև մեկուսացման մեջ է պահում120,000 մարդու: Այս ամենն ադրբեջանական իշխանության հայատյացության ու թշնամանքի […]

2023թ. հուլիսի 11-ին Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամը Քերքոնեան Դաջանի ընկերության հետ համագործակցությամբ Վաշինգտոնում խմբային հայց են ներկայացրել Մոհամադ Ռեզա Վազիրիի` Անգլո-Ասիական հանքարդյունահանման ընկերության գործադիր տնօրենի դեմ` կապված Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետ:

Այս զեկույցում փաստերով, օբյեկտիվ ապացույցներով է հիմնավորված՝ ինչ վիճակ է իրականում ու ինչ է տեղի ունենալու։

Ադրբեջանական զինված ուժերն Արցախում սպանեցին 4 հայ զինծառայողի, որոնք պաշտպանում էին իրենց Հայրենիքը, հայրենի օջախը, իրենց տունն ու ընտանիքը։

Այս նոր հրապարակվող զեկույցում փաստերով, օբյեկտիվ ապացույցներով է հիմնավորված՝ ինչ վիճակ է իրականում ու ինչ է տեղի ունենալու։ Սա ադրբեջանական թշնամանքի ու հայատյաց պետական քաղաքականության բնական հետևանքն է, որից նրանք ոչ միայն չեն հրաժարվել, այլ ավելի են խորացրել թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ։

Ադրբեջանի պետական շարունակվող հայատյաց քաղաքականությունը. Հայերի նկատմամբ Ադրբեջանի վայրագությունները (անգլերեն)

Այսօր ադրբեջանական զինված ուժերն Արցախում սպանել են 4 հայ զինծառայողի, որոնք պաշտպանում էին իրենց Հայրենիքը, հայրենի օջախը, իրենց տունն ու ընտանիքը։ Մեր այս նոր հրապարակվող զեկույցում փաստերով է հիմնավորված՝ ինչ վիճակ է իրականում ու ինչ է տեղի ունենալու։ Սա ադրբեջանական թշնամանքի ու ատելության քաղաքականության բնական հետևանքն է, որից նրանք ոչ միայն չեն հրաժարվել, այլ ավելի […]

Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումները հանցավոր են

Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերի հարևանությամբ, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում, ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումներն հանցավոր են, դրանք կոպտորեն խախտում են մարդկանց կյանքն ու անվտանգությունը, խաթարել են բնականոն կյանքը։ Այս մասին զգուշացրել էինք դեռ 2021թվականին՝ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների կոնկրետ փաստերով։ Այսօր` 2023թ. մայիսի 11-ին ադրբեջանական զինված ուժերը զինված հարձակումներ են գործել այդ տարածքներից՝ ՀՀ […]

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Սյունիքի մարզ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ։ Այցի նպատակն էր տեղում գնահատել իրավիճակը, այն է՝ Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող կյանքի ճանապարհի շրջափակումը։ Խումբը դիտարկել է վերջերս տեղադրված ադրբեջանական անցակետը։ Այցը ապացուցեց, որ այս անցակետը միջոց է, […]

Կարևոր հանդիպումներ Քյոլնի հայ համայնքի և հայագետների հետ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի կազմակերպմամբ

Գերմանիայի Քյոլն քաղաքում Արման Թաթոյանը ունեցել է մի շարք կարևոր հանդիպումներ։ Հայոց թեմի նախաձեռնությամբ հանդիպել է Քյոլնի հայ համայնքի և հայագետների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր ԱթոռՍուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը:

Խորհրդակցություններ Բեռլինում և Քյոլնում՝ Գերմանիայի երկու կարևորԿաթոլիկ և Ավետարանական եկեղեցիները Կառավարությունում ներկայացնող ղեկավար կազմերի հետ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի կազմակերպմամբ

Արման Թաթոյանը Գերմանիա կատարած այցի ընթացքում կարևոր խորհրդակցություններ է ունեցել Բեռլինում և Քյոլնում Գերմանիայի երկու կարևոր` Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիները Կառավարությունում ներկայացնող ղեկավար կազմերի հետ` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանիայի հայոց թեմի կազմակերպմամբ: Ներկայացվել են Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանական պատերազմական հանցանքների ապացույցները, ցեղասպան քաղաքականությունը:

Skip to content