Գերմանիայի Քյոլն քաղաքում Արման Թաթոյանը ունեցել է մի շարք կարևոր հանդիպումներ։ Հայոց թեմի նախաձեռնությամբ հանդիպել է Քյոլնի հայ համայնքի և հայագետների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, Մայր ԱթոռՍուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանը: