fbpx

Օգտագործման պայմաններ

Բարի գալուստ https://tatoyanfoundation.org («Կայք»), որը գործարկում է «Իրավունքի և արդարության կենտրոն» Թաթոյան հիմնադրամը։

Սույն Օգտագործման պայմանները կարգավորում են Ձեր կողմից Կայքի օգտագործումը: Կայքի օգտագործմամբ Դուք ընդունում եք սույն Օգտագործման պայմանները եւ Գաղտնիության քաղաքականությունը, որը սույն Օգտագործման պայմանների անբաժանելի մասն է կազմում:

«Իրավունքի և արդարության կենտրոն» Թաթոյան հիմնադրամն իրավունք ունի ժամանակ առ ժամանակ առանց Ձեզ տեղեկացնելու թարմացնել կամ լրացումներ կատարել սույն Օգտագործման պայմանների մեջ։

Յուրաքանչյուր թարմացում, փոփոխության ամսաթվով, կհրապարակվի Կայքում։ Եթե Դուք Կայքից օգտվում եք Օգտագործման պայմանների նոր խմբագրության հրապարակումից հետո, նշանակում է, որ Դուք ընդունում եք փոփոխված Օգտագործման պայմանները:

Կայքն օգտագործվում է միայն օրինական նպատակներով եւ այնպիսի եղանակով, որը չի ոտնահարում երրորդ անձի իրավունքները կամ չի սահմանափակում կամ խոչընդոտում երրորդ անձի կողմից Կայքի օգտագործումը:

Կայքում կարող են առաջարկվել որոշ երրորդ կողմի ծառայությունների կամ կարող են տեղադրված լինել որոշ հղումներ դեպի այլ կայքեր և Ձեր կողմից դրանց օգտագործումը ենթակա է այդ կողմերի համապատասխան օգտագործման և գաղտնիության պայմաններին։ Դրանք Հիմնադրամի վերահսկողության տակ չեն և մենք պատասխանատու չենք այդ կայքերի համար։

Կայքի որոշ հատվածներ պահանջում են որոշակի անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում:

Հիմնադրամը հավաքում, օգտագործում և փոխանցում է ձեր անձնական տվյալները՝ մեր Գաղտնիության քաղաքականության մեջ նշված պայմանների համաձայն, որը մաս է կազմում սույն Պայմաններին: Մեր Գաղտնիության քաղաքականությունը բացատրում է, թե ինչպես ենք մենք հավաքում և օգտագործում ձեր տվյալները:

Դուք հավաստում եք, որ նվիրաբերության ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են։

Հիմնադրամին գումար փոխանցելու դեպքում Դուք ընդունում եք, որ Ձեր նվիրատվությունը կարող է ուղղվել «Իրավունքի և արդարության կենտրոն» Թաթոյան հիմնադրամի ծրագրի աջակցությանը:

Նվիրաբերության կատարումից սկսած՝ Ձեր նվիրաբերած գումարն անցնում է Հիմնադրամի տնօրինության տակ:

Հիմնադրամն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, եթե դա պայմանավորված է արտակարգ իրավիճակի հանգամանքներով, որոնք ի հայտ են եկել նվիրաբերությունը ստանալուց հետո, եղել են Մեր վերահսկողությունից դուրս, և որոնք Մենք չէինք կարող կանխատեսել, դրանցից խուսափել կամ հաղթահարել:

Նվիրաբերության հետ կապված խնդրի կամ այլ հարցի դեպքում կարող եք կապվել մեզ հետ հետևյալ էլ. փոստի հասցեով՝ info@tatoyanfoundation.org

20․09․2022

Skip to content