2023թ.-ի հուլիսին Բարսելոնա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արման Թաթոյանը հանիդպում է ունեցել Փաստաբանների միության ղեկավար կազմի հետ:Հանդիպմանը ներկայցրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ 2016, 2020, 2022թթ. սանձազերծած պատերազմների ընթացքում կատարած հանցանքները: Այդ հանցանքների «շնորհիվ» Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, ինչպես նաև մեկուսացման մեջ է պահում120,000 մարդու: Այս ամենն ադրբեջանական իշխանության հայատյացության ու թշնամանքի քաղաքականության հետևանք են:Գործած հանցանքներն էլ ոչ միայն չեն պատժվում Ադրբեջանում, այլ խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ներկայում Ադրբեջանն ամբողջությամբ աշխարհից մեկուսացրել է Արցախը և Արցախի ժողովրդին
120,000 մարդու` շարունակելով է իր հայատյաց, ցեղասպան քաղաքականությունը: Մարդիկ զրկված են իրենց հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու տարրական հնարավորություներից: Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր Բարսելոնայի փաստաբանների միության հետ: Հանդիպմանը մասնակցել են միության Մարդու իրավունքների և քրեական արդարադատության, կանանց հանձնաժողովների անդամները, ինչպոս նաև «ՄԱԿ-ը Իսպանիայի համար» ընկերակցության նախագահը: Հանդիպման կազմակերպմանն աջակցել էր միության ղեկավար կազմի անդամ, փոխնախագահ Էմմա Հակոբյանը: