Այսօր ադրբեջանական զինված ուժերն Արցախում սպանել են 4 հայ զինծառայողի, որոնք պաշտպանում էին իրենց Հայրենիքը, հայրենի օջախը, իրենց տունն ու ընտանիքը։ Մեր այս նոր հրապարակվող զեկույցում փաստերով է հիմնավորված՝ ինչ վիճակ է իրականում ու ինչ է տեղի ունենալու։ Սա ադրբեջանական թշնամանքի ու ատելության քաղաքականության բնական հետևանքն է, որից նրանք ոչ միայն չեն հրաժարվել, այլ ավելի են խորացրել։