fbpx

Հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» ջոկատի զինվորականներն են

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ` նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։ Սա նաև բխում է տելեգրամյան ալիքների տվյալներից: Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին այդ ջոկատի ակտիվ ներգրավվածությունը փաստվում է նաև տելեգրամյան ալիքներով հրապարակված […]

«Թաթոյան» հիմնադրամը, գործընկերների հետ համագործակցությամբ, միջոցներ է ձեռնարկում վերացնելու Google Map և Google Earth հավելվածներում ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը պարզել է, որ Google Map և Google Earth հավելվածներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի մի շարք համայնքների տեղանուններ նշված են ադրբեջաներեն ու ադրբեջանական տեղանուններով։ Առիթը եղել է Սիսիան քաղաքի բնակիչներից մեկի ահազանգը «Թաթոյան» հիմնադրամին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անվանափոխված և կեղծ կամ գոյություն չունեցող ադրբեջանական անուններով են նշված դպրոցներ, […]

Ադրբեջանական պատերազմական հանցանքների ապացույցներն Արման Թաթոյանը ներկայացրել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած բարձրաստիճան համաժողովի ժամանակ

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հրավերով Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է բարձրաստիճան համաժողովի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։Համաժողովի ընթացքում փաստահավաք աշխատանքների արդյունքներով մանրամասն ներկայացրել է ՀՀ ինքնիշխանտարածք ադրբեջանական ներխուժումները՝ սկսած 2021թ. մայիսի 12-ց մինչև 2022թ. սեպտեմբերի 15: Մասնավորապես, քարտեզի […]

Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանական զինծառայողները WhatsApp-ով ուղարկել են կնոջը, հրապարակել «Story»-ում: «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է նոր փաստ վերջին պատերազմից

Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները, բացի ֆիզիկական տառապանքներից, նաև հոգեկան տառապանքներ են պատճառել ՀՀ սպանված զինծառայողների ընտանիքներին:[13-15 сентября 2022г.] Իրավունքի ու արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ձեռք է բերել ապացույցներ, որ ադրբեջանական զինծառայողները սպանել են ՀՀ զինծառայողի, տեսանկարել ու լուսանկարել են նրան սպանված վիճակում, ապա WhatsApp-ի միջոցով ուղարկել են […]

Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է Հայաստանի, մասնավորապես ողջ Սյունիքի նկատմամբ հարձակման (ուժի կիրառության) մասին պատերազմի բացահայտ սպառնալիքներով և շանտաժով․ նոր ապացույցներ

Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է Հայաստանի, մասնավորապեսողջ Սյունիքի նկատմամբ հարձակման (ուժի կիրառության) մասին պատերազմի բացահայտ սպառնալիքներով ու շանտաժով. նոր ապացույցներ Ադրբեջանի նախագահը երեկ` 2022թ. սեպտեմբերի 21-ին  կրկին խոսել է Հայաստանի, մասնավորապես` ողջ Սյունիքի նկատմամբ հարձակման (ուժի կիրառության) մասին` պատերազմի բացահայտ սպառնալիքներով ու շանտաժով:  2 տարի անօրինական ներխուժած լինելով ՀՀ ինքնիշխան տարածք` կեղծում է, թե անգամ […]

Անկախության օրվա ուղերձ

Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը․ Ցավոք, ինքներս մեզ վրա ենք զգում` որքան կործանարար է վտանգը, երբ պետության ներսում պաշտոնն ու անձնական շահերն առավել են դասվում, քան երկրի անվտանգությունն ու պետականությունը: Ինքներս ենք մեզ վրա զգում`  որքան կործանարար է վտանգը, երբ հանուն պաշտոնի «բարիքների», […]

Արման Թաթոյանը հայտարարել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ստեղծման մասին

Սեպտեմբերի 20-ին ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ստեղծման մասին։ Նա ասուլիսի ժամանակ նշել է, որ հիմնադրամի ֆինանսական աջակիցներն են Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի մեր հայրենակիցները. հինադրամը չունի որևէ օլիգարխի ֆինանսավորում։ «Ես իրականացնելու եմ հիմնադրամի հետ կապված ակտիվ հանրային գործունեություն։ Այն օրհասական հարցերը, որոնք կան, պետք […]

Հրապարակվել է զեկույց ադրբեջանական հայատյացության և պատերազմական հանցանքների վերաբերյալ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հրապարակել է անգլերեն զեկույց «Ադրբեջանական շարունակվող ատելության քաղաքականությունը հայերի նկատմամբ․ պետության կողմից հովանավորվող վայրագությունների մոտիվացիան» վերնագրով։ Զեկույցում տեղ են գտել սեպտեմբերի 13-15-ը Հայաստանի նկատմամբ ադրբեջանական հարձակման հետևանքով արձանագրված խոշտանգումները, պատերազմական մյուս հանցագործությունները։ Այդ պատերազմական հանցանքները հիմնավորող ապացույցների ամրագրումն ունի ադրբեջանական իշխանություններին քրեական հետապնդման ու պատժի ենթարկելու համար հիմքեր ապահովելու […]

Skip to content