1. Փաստաբանների մուտքն իրավապահ մարմիններ` ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, հանդիպում է լուրջ խոչընդոտների (ժամանակի, կապի միջոցների ու այլ արհեստական պատճառներով ձգձգումներ):
2. Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում ու ոստիկանների կողմից, երբ փաստաբաններն այդտեղ էին գտնվում իրենց օրինական փաստաբանական գործունեութան համար: Մինչ օրս որևէ մեկը [քրեական] պատասխանատվության չի ենթարկվել այդ արարքի համար։
3. Անթույլատրելի է, երբ քրեական վարույթներով գաղտնալսվում են փաստաբանի ու նրա վստահորդի միջև հեռախոսային խոսակցությունները և այդ պատրվակով` այդ փաստաբանի ու նրա մյուս վստահորդների միջև խոսակցությունները:
4. Փաստաբանության դերի ու փաստաբանների իրավապաշտպան գործառույթների հետ կապված թե´ պետության մեջ, թե´ հասարակությունում պետք է լինեն ճիշտ ընկալումներ: Իրավապահ մարմինները չպետք է օրենքները մեկնաբանեն այնպես, որ այդ մեկնաբանություններն անկանխատեսելի լինեն փաստաբանների համար:
Ի վերջո, փաստաբանները երկրում իրավունքի գերակայություն ապահովելու հարցում հիմնարար առաքելություն ունեն: