fbpx

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին։ Հատուկ միջոցների կիրառումից առաջ Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել անընդհատ ու պատշաճ իրազեկումներ, նշեր կիրառության հիմքերը և այլն։ Անհրաժեշտ էր պարզել և մեկուսացնել սադրիչներին: Փոխարենը, հատուկ միջոցների կիրառումից 1-2 ժամ առաջ արվեց ընդամենը 1-2 հայտարարություն, այն էլ կանանց հեռացնելու նախազգուշացումով. դա անթույլատրելի է:

Արցունքաբեր գազ պարունակող նռնակները և նման մյուս միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթը, մարդուն պատճառող վնասը, այնքան խիստ պահանջներ ունեն, որ ենթակա են կիրառման մահաբեր ուժի չափանիշներին համապատասխան։ Քրեական հետապնդման են ենթակա Ոստիկանության ծառայողների կողմից խմբերով ու անհատապես ծեծի ենթարկելը հավաքների մասնակիցներին։

Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, երբ Կառավարության ղեկավարն արեց Ոստիկանության, այդ թվում՝ քրեական պատժի ենթակա արարքները հովանավորող քաղաքական հայտարարություններ։ Լուսաձայնային նռնակների կիրառումն անմիջապես «արդարացի» համարեց ԱԺ նախագահը, որի իրավունքը չունի ընդհանրապես:

Այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան «ազատ գործելու»` Ոստիկանությանն ուղղված բռնությունների ու հատուկ միջոցների քաղաքական հրահանգ, անպատիժ մնալու ազդանշան:

Արդյունքում` (այս պահի հրապարակումներով) ունեցանք հավաքների մասնակիցների (կտրված թև, վնասված ոտքեր և այլն), ինչպես նաև Ոստիկանության ծառայողների առողջությանը պատճառված վնասներ:

Այսինքն՝ առկա է ուղիղ պատճառական կապ Ոստիկանության արարքները հովանավորող քաղաքական իշխանության հայտարարությունների և Ոստիկանության խախտումների, այդ թվում` քրեական պատժի ենթակա արարքների միջև։ Նշվածն էլ ապացուցվում է նրանով, որ մինչ այժմ որևէ «կարմիր բերետավոր» կամ այլ ոստիկան բռնության կամ խոշտանգման համար քրեական պատժի կամ անգամ հետապնդման չի ենթարկվել:

Սա մի քաղաքական իշխանություն է, որ գիշերուզօր խոսում էր ոստիկանական բռնություններին ու հատկապես անպատժելիությանը վերջ դնելու մասին:

Խստագույնս դատապարտելի է ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Դրանից հետո սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսևորումները։ Էթնիկ…

Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ. ավելին նման արաքները քաջալերում է Կառավարության ղեկավարը: Որևէ մեկը կարող է ասել, թե սա համաչափ արձագա՞նք է: Ով նման բան կասի` կա´մ կազմում է իշխանության մաս,…

Այս օրերին Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ Ոստիկանության ու մյուս իրավապահ մարմինների անօրինականությունների համար պատասխանատուն, անպատժելիության հովանավորն ինքն է, որին կուրորեն պաշտպանում է իր քաղաքական թիմը։ Նույնը վերաբերում է իշխանության քաղաքական շահերին վնասող ցանկացած այլ գործի: Ակնհայտ դարձավ նաև,…

Երեկվանից սկսած՝ հանուն քաղաքական շահերի, իշխանությունը սաստկացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամթոալի արշավը։ Ակնհայտ է, որ այն ընթանում է քաղաքական իշխանության բարձրագույն կազմի հրահանգով ու համակարգմամբ։ Երեկվա տեղի ունեցածը պատրվակ օգտագործելով՝ փորձ է արվում…

Կառավարող խմբակցության անդամը ԱԺ ամբիոնից ժողովրդի իրենցից դժգոհ մասին անվանում է «ներքին թշնամի», իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրապարակայնորեն դիմում է բացահայտ արհամարհանքով, «դու»-ով ու անպարկեշտ բառերով, իշխանությունից դժգոհ մարդկանց անվանում բորենի և այլն։ Սա թշնամանքի հրահրում է: Սա ուղղակի լկտի…

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին։ Հատուկ միջոցների կիրառումից առաջ Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել անընդհատ ու պատշաճ իրազեկումներ, նշեր կիրառության հիմքերը և այլն։ Անհրաժեշտ էր պարզել և մեկուսացնել…

Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին, որ խաթարում է մեր անվտանգությունն ու կոպտորեն ոտնահարում միջազգայնորեն երաշխավորված իրավունքները: Օրինակ` 1. Տավուշում Հայաստանի պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատման» հետևանքով ադրբեջանական զինված ծառայողներն անիրավաչափորեն են հայտնվում գյուղերի հարևանությամբ. դա…

Սիրելի՛ երեխաներ, մանկության օրերն ամենապարզնն են ու անհոգը՝ պարուրված խաղերով ու երազանքներով: Մենք հետո՝ տարիներ անց ենք գնահատում ու կարոտում մանկության անցած օրերը: Մի՛ շտապեք մեծանալ, սիրելի՛ երեխաներ, վայելեք մանկության ձեր օրերն ու պահեք դրանք ձեր հիշողություններում:

Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ ոստիկաների անպատժելիությունը։ Հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը. նրանք տեսախցիկների առաջ հանցանքներ են բացահայտ գործում ու մնում անպատիժ, մեծ խմբով մարդ են դաժան ծեծի ենթարկում, նվաստացնում և այլն:…

Ներկայիս իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է հանուն իր քաղաքական շահերի՝ թիրախավորելու համար Հայ Առաքելական Եկեղեցուն, հեղինակազրկում Ոստիկանությանը ու դրանով իսկ թուլացնում պետության անվտանգությունը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետության անվտանգության կարևոր բաղադրիչ է և ունի սահմանադրական կարգավիճակ։ Այս մասին անգամ գրված է…

Այսօր Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև բերետավոր» և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան), քաշքշել են հոգևոր հայրերին, դրսևորել են անհարգալից վերաբերմունք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևոր հայրերի…

Պետականության, Հայրենիքի նվիրական արժեքները, մեր հերոսների սխրանքների գիտակցումը, մեկս մյուսի նկատմամբ հարգանքն ու բոլորիս համերաշխությունը, պաշտոնները պետությունից վեր դասող պաշտոնյաների բացառումը կլինեն երախտիքի լավագույն տուրքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի գնով են մեզ համար նվաճել ազատ ու անկախ ապրելու…

Skip to content