fbpx

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին։ Հատուկ միջոցների կիրառումից առաջ Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել անընդհատ ու պատշաճ իրազեկումներ, նշեր կիրառության հիմքերը և այլն։ Անհրաժեշտ էր պարզել և մեկուսացնել սադրիչներին: Փոխարենը, հատուկ միջոցների կիրառումից 1-2 ժամ առաջ արվեց ընդամենը 1-2 հայտարարություն, այն էլ կանանց հեռացնելու նախազգուշացումով. դա անթույլատրելի է:

Արցունքաբեր գազ պարունակող նռնակները և նման մյուս միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթը, մարդուն պատճառող վնասը, այնքան խիստ պահանջներ ունեն, որ ենթակա են կիրառման մահաբեր ուժի չափանիշներին համապատասխան։ Քրեական հետապնդման են ենթակա Ոստիկանության ծառայողների կողմից խմբերով ու անհատապես ծեծի ենթարկելը հավաքների մասնակիցներին։

Ակնհայտ էր, որ Ոստիկանության գործողություններն այսօր առավել կտրուկ դարձան, երբ Կառավարության ղեկավարն արեց Ոստիկանության, այդ թվում՝ քրեական պատժի ենթակա արարքները հովանավորող քաղաքական հայտարարություններ։ Լուսաձայնային նռնակների կիրառումն անմիջապես «արդարացի» համարեց ԱԺ նախագահը, որի իրավունքը չունի ընդհանրապես:

Այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան «ազատ գործելու»` Ոստիկանությանն ուղղված բռնությունների ու հատուկ միջոցների քաղաքական հրահանգ, անպատիժ մնալու ազդանշան:

Արդյունքում` (այս պահի հրապարակումներով) ունեցանք հավաքների մասնակիցների (կտրված թև, վնասված ոտքեր և այլն), ինչպես նաև Ոստիկանության ծառայողների առողջությանը պատճառված վնասներ:

Այսինքն՝ առկա է ուղիղ պատճառական կապ Ոստիկանության արարքները հովանավորող քաղաքական իշխանության հայտարարությունների և Ոստիկանության խախտումների, այդ թվում` քրեական պատժի ենթակա արարքների միջև։ Նշվածն էլ ապացուցվում է նրանով, որ մինչ այժմ որևէ «կարմիր բերետավոր» կամ այլ ոստիկան բռնության կամ խոշտանգման համար քրեական պատժի կամ անգամ հետապնդման չի ենթարկվել:

Սա մի քաղաքական իշխանություն է, որ գիշերուզօր խոսում էր ոստիկանական բռնություններին ու հատկապես անպատժելիությանը վերջ դնելու մասին:

Արման Թաթոյանը՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրավերով, Մոսկվայում հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության ընթացքում ազատությունից զրկելու, մասնավորապես՝ ձերբակալման, ձերբակալված անձի իրավունքների և դրանց երաշխավորման խնդիրներին, ինչպես նաև անթույլատրելի պրակտիկ դրսևորումներին։ Դասախոսության ընթացքում…

Վերքերը չեն սպիացել, ձեր սխրանքը չի խամրելու: Հավերժ փառք ու խոնարհում հանուն Հայրենիքի ընկած Հերոսներին:

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին: Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ…

ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի`…

Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն…

ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ: Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության,…

ԱՄՆ-ում Լոս Անջելեսի հրդեհների հետևանքներն իրապես աղետալի են` տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր անտուն մնացած մարդիկ: Հրդեհները հատկապես մեծ վնասներ են պատճառել մեր հայրենակիցներին` ավերելով ոչ միայն մարդկանց տներ, այլ նաև հայկական համայնքի կառույցների շենքեր: Հատկապես ցավալի էր տեսնել` ինչպես…

Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագիրն արդեն երկրորդ անգամ Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն։ Ադրբեջանական իշխանական հեռուստաընկերությունը Հայաստանի Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրը պատմական փաստերի կեղծումով ներկայացնում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս։ Այս տեսանյութում Հառիճավանքը ներկայացվում է՝ որպես ալբանական կրոնական,…

Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է նրա միակողմանի թելադրանքի ներքո: Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ, և ՔՊ իշխանությունն այս հարցում միայն նպաստել է Ադրբեջանին՝ նրա…

Սիրելի՛ հայրենակիցներ, 2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների ապահով կյանքի և զորեղ Հայրենիքի՝ մենք պարտավոր ենք ոտքի կանգնել ու շարժվել առաջ։ Չպետք է վախենանք դժվարություններից. մենք ունենք…

Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ: Բավական չէ առաջարկում են Վեհափառ Հայրապետի ուղերձի հրապարակման նվաստացուցիչ պայմաններ, մի հատ էլ մանիպուլացնելով՝ ցույց են տալիս, թե իբր իրենք ամեն ինչ արել են,…

ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար` մեր պետության հիմքերն ու ժողովրդի դիմադրողականությունը քայքայելու հաշվին: Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝…

Skip to content