fbpx

Բացառիկ փաստեր Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների ուղղությունների եւ բնակավայրերը թիրախավորելու, դրանք իրարից դիտավորությամբ մեկուսացնելու, մարդկանց տառապանքներ պատճառելու ադրբեջանական մեխանիզմի վերաբերյալ:

Բացառիկ փաստեր Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների ուղղությունների եւ բնակավայրերը թիրախավորելու, դրանք իրարից դիտավորությամբ մեկուսացնելու, մարդկանց տառապանքներ պատճառելու ադրբեջանական մեխանիզմի վերաբերյալ:

Արման Թաթոյանը ներկայացրել է բացառիկ փաստեր Արցախի (ըստ գյուղերի եւ քաղաքների) նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների ուղղությունների եւ բնակավայրերը թիրախավորելու, դրանք իրարից դիտավորությամբ մեկուսացնելու, մարդկանց տառապանքներ պատճառելու ադրբեջանական մեխանիզմի վերաբերյալ:

Փաստերն ակնհայտորեն վկայում են, որ ադրբեջանական զինված ծառայողները մեկուսացրել են իրարից Արցախի խոշոր բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին եւ Ասկերանը:

Ընդ որում, զինված հարձակումներն իրականացվել են հենց այս 4 ուղղություններով:

Նրանք սա արել են հատուկ նպատակով: Այս ռազմավարության պատճառով հազարավոր մարդիկ կորցրել են կապն իրենց ընտանիքների հետ: Այս կերպ ադրբեջանական իշխանությունը դիտավորությամբ առաջացրել է խուճապ եւ քաոսային իրավիճակ: Ընդ որում, փաստերով ապացուցվում է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածնքեր: Օրինակ՝ անմիջապես գրավել են Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգը, որի պատճառով հնարավոր չի եղել ֆիլտրացնել խմելու ջուրը եւ մարդիկ ստիպված են եղել խմել պղտոր ջուր:

Այս ամենից զատ, ադրբեջանական կողմը հրետանային ու ավիացիոն հարվածներով թիրախավորել է բնակավայրերը, որը հանգեցրել է երկու տասնյակ զոհերի եւ հարյուրավոր վիրավորների խաղաղ բնակիչների շրջանում (ք. Ստեփանակերտ, Սառնաղբյուր, Վարդաձոր գյուղեր եւ այլն):

Արձանագրվել են նաև քաղաքացիական անձանց դիմահար սպանելու դեպքեր (օրինակ՝ Ստեփանակերտից Հարավ գյուղ տանող ճանապարհին սպանել են քաղաքացիական ավտոմեքենայով թոռանը գտնելու գնացող պապուն):

Ներկայացված փաստերը մենք հավաքագրել ենք սեպտեմբերի 19-ից սկսած:

Ասուլիսի ժամանակ փաստերով հիմնավորվեցին արցախահայերի բռնի տեղահանումները: Քարտեզների տեսքով ներկայացված ապացույցները, որ ադրբեջանական իշխանությունը մտադրված իրականացրել է ադրբեջանական էթնիկ զտումները՝ հայկական էթնիկ ինքնության նկատմամբ ատելության վրա հիմնված շարունակվող ցեղասպան քաղաքականության պայմաններում:

Տարբեր բուհերի ուսանողների 67 հայեցակարգերից 10-ը ներկայացվեցին բանավոր քննարկման և վերջնական փուլին: Միջոցառումը կազմակերպել էին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և «Հայրենամետ» ՀԿ-ն:

Ավարտվեց Հարվարդի բանակցային մեթոդաբանությամբ կազմված բանակցային հմտություններին վերաբերող դասընթացների շարքը, մասնակիցները ստացան հավաստագրեր։ «Թաթոյան» հիմնադրամի կազմակերպած դասընթացները վարեց կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

«Թաթոյան» հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 3-ին տեղի ունեցավ բանակցությունների ժամանակ արդյունավետ համոզելուն նվիրված թեմայով դասընթացը։ Կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց բանակցությունների ժամանակ գրագետ և համոզիչ ելույթ ունենալու, զրուցակցի մանիպուլյացիաներից խուսափելու և փաստարկների միջոցով պահանջված արդյունքին հասնելու մեթոդները…

Բանակցությունների հմտություններ, ռազմավարական հաղորդակցություն, արդյունավետ համոզում, փոփոխությունների կառավարում. «Թաթոյան» հիմնադրամի նոր դասընթացների թեմաներն առաջիկա շաբաթների համար։ Կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ, Արթուր Մարտիրոսյանը ուսանողներին ներկայացրեց արժեքավոր բանախոսություն։ Դասընթացները կլինեն շարունակական։

2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային…

Արման Թաթոյանը՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրավերով, Մոսկվայում հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության ընթացքում ազատությունից զրկելու, մասնավորապես՝ ձերբակալման, ձերբակալված անձի իրավունքների և դրանց երաշխավորման խնդիրներին, ինչպես նաև անթույլատրելի պրակտիկ դրսևորումներին։ Դասախոսության ընթացքում…

Վերքերը չեն սպիացել, ձեր սխրանքը չի խամրելու: Հավերժ փառք ու խոնարհում հանուն Հայրենիքի ընկած Հերոսներին:

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին: Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ…

ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի`…

Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն…

ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ: Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության,…

ԱՄՆ-ում Լոս Անջելեսի հրդեհների հետևանքներն իրապես աղետալի են` տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր անտուն մնացած մարդիկ: Հրդեհները հատկապես մեծ վնասներ են պատճառել մեր հայրենակիցներին` ավերելով ոչ միայն մարդկանց տներ, այլ նաև հայկական համայնքի կառույցների շենքեր: Հատկապես ցավալի էր տեսնել` ինչպես…

Skip to content