fbpx

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի համատեղ հայտարարություն

Խստագույնս դատապարտելի է ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Դրանից հետո սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսևորումները։ Էթնիկ զտումների զոհ դարձած Արցախի ժողովրդին ամեն ինչում մեղադրելու, ամեն հարցում թիրախավորելու այս արատավոր երևույթը դառնում […]

Այս տեսանյութը կոնկրետ ապացույց է` բերատավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի:

Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ. ավելին նման արաքները քաջալերում է Կառավարության ղեկավարը: Որևէ մեկը կարող է ասել, թե սա համաչափ արձագա՞նք է: Ով նման բան կասի` կա´մ կազմում է իշխանության մաս, կա´մ քաղաքական շահերով ամուր կապված է իշխանության հետ: Անպատժելիության քաղաքական հովանավորությունը հենց նման դեպքերով էլ […]

Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ Ոստիկանության ու մյուս իրավապահ մարմինների անօրինականությունների համար պատասխանատուն, անպատժելիության հովանավորն ինքն է

Այս օրերին Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ Ոստիկանության ու մյուս իրավապահ մարմինների անօրինականությունների համար պատասխանատուն, անպատժելիության հովանավորն ինքն է, որին կուրորեն պաշտպանում է իր քաղաքական թիմը։ Նույնը վերաբերում է իշխանության քաղաքական շահերին վնասող ցանկացած այլ գործի: Ակնհայտ դարձավ նաև, որ այդ քրեական հետապնդումները նախաձեռնվում կամ մերժվում են իր հրահանգով։ Սա նշանակում է, որ Հայաստանում […]

Հանուն քաղաքական շահերի, իշխանությունը սաստկացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամթոալի արշավը

Երեկվանից սկսած՝ հանուն քաղաքական շահերի, իշխանությունը սաստկացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամթոալի արշավը։ Ակնհայտ է, որ այն ընթանում է քաղաքական իշխանության բարձրագույն կազմի հրահանգով ու համակարգմամբ։ Երեկվա տեղի ունեցածը պատրվակ օգտագործելով՝ փորձ է արվում պատասխանատվությունը կեղծիքներով ու վիրավորանքներով վերագրել Գարեգին Բ Կաթողիկոսին Ամենայն Հայոց և մյուս հոգևորականներին ու Մայր […]

ԱԺ ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք՝ հասարակության ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով ու անպարկեշտ արտահայտություններով անցնելով բոլոր սահմանները։

Կառավարող խմբակցության անդամը ԱԺ ամբիոնից ժողովրդի իրենցից դժգոհ մասին անվանում է «ներքին թշնամի», իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրապարակայնորեն դիմում է բացահայտ արհամարհանքով, «դու»-ով ու անպարկեշտ բառերով, իշխանությունից դժգոհ մարդկանց անվանում բորենի և այլն։ Սա թշնամանքի հրահրում է: Սա ուղղակի լկտի բառապաշար է՝ օգտվելով առիթից, որ բարձրաստիճան պաշտոնով պաշտպանված են, կառավարող խմբակցություն են ներկայացնում, ստանձնել են […]

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին։ Հատուկ միջոցների կիրառումից առաջ Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել անընդհատ ու պատշաճ իրազեկումներ, նշեր կիրառության հիմքերը և այլն։ Անհրաժեշտ էր պարզել և մեկուսացնել սադրիչներին: Փոխարենը, հատուկ միջոցների կիրառումից 1-2 ժամ առաջ արվեց ընդամենը 1-2 հայտարարություն, այն էլ կանանց […]

Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին

Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին, որ խաթարում է մեր անվտանգությունն ու կոպտորեն ոտնահարում միջազգայնորեն երաշխավորված իրավունքները: Օրինակ` 1. Տավուշում Հայաստանի պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատման» հետևանքով ադրբեջանական զինված ծառայողներն անիրավաչափորեն են հայտնվում գյուղերի հարևանությամբ. դա խաթարում է մարդկանց անվտանգությունը և կոպտորեն խախտում է նրանց իրավունքները: 2. Տավուշի Կիրանց գյուղ տանող […]

Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին

Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին, որ խաթարում է մեր անվտանգությունն ու կոպտորեն ոտնահարում միջազգայնորեն երաշխավորված իրավունքները: Օրինակ` 1. Տավուշում Հայաստանի պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատման» հետևանքով ադրբեջանական զինված ծառայողներն անիրավաչափորեն են հայտնվում գյուղերի հարևանությամբ. դա խաթարում է մարդկանց անվտանգությունը և կոպտորեն խախտում է նրանց իրավունքները: 2. Տավուշի Կիրանց գյուղ տանող […]

Երեխաների պաշտպանության միջազգային օր

Սիրելի՛ երեխաներ, մանկության օրերն ամենապարզնն են ու անհոգը՝ պարուրված խաղերով ու երազանքներով: Մենք հետո՝ տարիներ անց ենք գնահատում ու կարոտում մանկության անցած օրերը: Մի՛ շտապեք մեծանալ, սիրելի՛ երեխաներ, վայելեք մանկության ձեր օրերն ու պահեք դրանք ձեր հիշողություններում:

Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ ոստիկաների անպատժելիությունը

Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ ոստիկաների անպատժելիությունը։ Հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը. նրանք տեսախցիկների առաջ հանցանքներ են բացահայտ գործում ու մնում անպատիժ, մեծ խմբով մարդ են դաժան ծեծի ենթարկում, նվաստացնում և այլն: Առավելագույնը, որ արվում է ծառայողական քննությունն է առանց հստակ արդյունքների ասենք, քրեական վարույթից խոսափելու, «թեմա […]

Ներկայիս իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է հանուն իր քաղաքական շահերի

Ներկայիս իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է հանուն իր քաղաքական շահերի՝ թիրախավորելու համար Հայ Առաքելական Եկեղեցուն, հեղինակազրկում Ոստիկանությանը ու դրանով իսկ թուլացնում պետության անվտանգությունը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետության անվտանգության կարևոր բաղադրիչ է և ունի սահմանադրական կարգավիճակ։ Այս մասին անգամ գրված է 2020թ․ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Իր հերթին Ոստիկանությունը պետության անվտանգությունն ու իրավակարգն ապահովող հենասյուներից է։ […]

Քաղաքական փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում։

Այսօր Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև բերետավոր» և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան), քաշքշել են հոգևոր հայրերին, դրսևորել են անհարգալից վերաբերմունք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևոր հայրերի նկատմամբ: Այս ամոթալի արարքներից հետո իշխանությանը պատականող լրատվամիջոցներով տարածվում են սուտ տեղեկություններ, թե իբր Վերհափառ […]

Skip to content