fbpx

Կենսագրույթուն

Արտյոմ Սեդրակյան

Գլխավոր իրավախորհրդատու

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

 

  • Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի գլխավոր իրավախորհրդատու (2022 թ․ օգոստոսից առ այսօր)

  • ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի դոցենտ (2004 թ. առ այսօր)

  • Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի դոցենտ (2020 թ. առ այսօր)

  • ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (2022 թ. փետրվարից առ այսօր)

  • Եվրոպայի խորհրդի ազգային կոնսուլտանտ (2021 թ. առ այսօր)

  • ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար/Պաշտպանի տեղակալ (2018-2022 թթ.)

  • Փաստաբան (2018 թ. ապրիլ-հունիս)

  • ՀՀ Նախագահի իրավական հարցերով ռեֆերենտ (2016-2018 թթ.)

  • ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ (2013-2016 թթ.)

  • ՀՀ պաշտպանության նախարարության սպա-իրավաբան, ավագ սպա-իրավաբան, գլխավոր մասնագետ (2002-2013 թթ.)

  • ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող (2011-2018 թթ.)

  • ՀՀ Արդարադատության ակադեմիայի հրավիրված դասախոս (2014-2015 թթ․)

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

  • ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի դոկտորանտ

  • Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության բարձրագույն դպրոց, Թաֆթսի համալսարան, ԱՄՆ (2009 թ., Թավիթյան կրթաթոշակ)

  • ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրա (2002-2006 թթ.)

  • ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա (2000-2002 թթ.)

  • ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ (1996-2000 թթ.)

  • ՀՀ Փաստաբանական դպրոց (2016 թ․)

  • Կորսեռա ծրագրով առաջարկվող հեռավար դասընթաց, Եյլի համալսարան, ԱՄՆ (2015 թ․)

  • Կորսեռա ծրագրով առաջարկվող հեռավար դասընթաց, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, ՌԴ (2020 թ․)



ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Զինվորական կոչում` պահեստազորի «մայոր»

  • Պարգևներ` «Անբասիր ծառայության համար—1-ին աստիճան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «ՀՀ զինված ուժեր—20 տարեկան» ՀՀ զինված ուժերի մեդալներ, «Համագործակցության համար» ՀՀ դատախազության մեդալ, «Զինվոր հայրենյաց» մեդալ, ինչպես նաև ՀՀ ՄԻՊ, ՊՆ և ԱՆ պատվոգրեր

  • Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն

  • Ամուսնացած է, ունի որդի և դուստր

Skip to content