fbpx

Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերի ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր՝ կեղծ քրեական գործեր հարուցելով

Այն բանից հետո, երբ Հայաստանում բարձրագույն մակարդակով սկսեցին հայտարարել Ոսկեպարի, Բաղանիսի և մյուս գյուղերի մասին, Ադրբեջանն էլ անմիջապես հայտարարեց հայերի նկատմամբ հարուցված [կեղծ] քրեական գործի մասին` «ադրբեջանցիներին ցեղասպանության և տեղահանման ենթարկելու» հոդվածներով: Այդ կերպ Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր` հարուցելով կեղծ քրեական գործեր: Մասնավորապես, երեկ Ադրբեջանի զինվորական […]

Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմով և «մեղա» գալով Ադրբեջանի առաջ` ապահովել նրանց օգտին «դելիմիտացիա»:

Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմով և «մեղա» գալով Ադրբեջանի առաջ` ապահովել նրանց օգտին «դելիմիտացիա»: Չի՛ կարելի սահմանի անվտանգությունն առանձնացնել մարդուց: Անվտանգությունն առաջին հերթին մարդու համար է, իսկ մարդն այդ անվտանգությունը ստանում է սեփական պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության […]

Արման Թաթոյանը քննարկումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամների, այդ թվում` խմբի նախագահ Թիմ Լոթնի հետ։

Արման Թաթոյանը փաստերով ներկայացրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը: Ներկայացրել է Հայաստանի սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները` մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից և այլն: Քննարկել են նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19–20-ի ադրբեջանական զինված հարձակումների ռազմավարությունը, էթնիկ զտումների, […]

Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ:

Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ: Սա անօրինական, միջազգային կանոններին հակասող գործընթաց է` մեր իրավունքների զանգվածային խախտումների և խաթարված անվտանգության հեռանկարով: Ադրբեջանն էլ այդքանով կանգ չի առնելու: Տավուշի համայնքների հարևանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, որը բերելու է համայնքների մեկուսացման, միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ դառնալու են անօգտագործելի ու վտանգված, […]

Հանդիպում Լոնդոնում հայ համայնքի հետ

Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը: Ներկայացրել է սահմանի մեր բնակիչներին Ադրբեջանի դիտավորյալ պատճառած տառապանքները, որի հետևանքով սահմանային քաղաքների ու գյուղերի բնակիչները զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, եկամուտ վաստակելու հնարավորությունից: Քննարկել են նաև Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19–20-ի ադրբեջանական զինված […]

Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին

Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարումն անվերականգնելի վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին ՀՀ բարձրագույն իշխանությունների հայտարարությունները միջազգային դատական ատյաններում և այլ կառույցներում Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու հնարավորության մասին հարուցում են խիստ մտահոգություններ. այդպիսի քայլերն անվերականգնելի վնաս կհասցնեն Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Այդ առթիվ շեշտադրում ենք հետևյալը. 1. Իշխանության բարձրագույն մակարդակում […]

Արման Թաթոյանն Օքսֆորդի համալսարանում Գալուստ Գյուլբենկյան հայագիտության պրոֆեսորի հետ համագործակցությամբ իրականցրել է դասախոսություն-քննարկում

Արման Թաթոյանն Օքսֆորդի համալսարանում Գալուստ Գյուլբենկյան հայագիտության պրոֆեսորի հետ համագործակցությամբ տեղի ունեցած դասախոսության շրջանակում քննարկել է արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը: Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկայացրել է Հայստանի բնակիչներին Ադրբեջանի դիտավորությամբ պատճառած տառապանքների, ինչպես նաև 2024թ. փետրվարի 13-ին […]

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում իրենց մասնագիտական պրակտիկան անցան Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողները

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում իրենց մասնագիտական պրակտիկան անցան Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողները։ 6 շաբաթ տևողությամբ պրակտիկայի ընթացքում ուսանողները ներգրավվեցին հիմնադրամի աշխատանքներին, այդ թվում` մասնակցեցին զեկույցների նախագծերի կազմմանը և թարգմանություններին: Աջակցեցին փաստահավաք աշխատանքներին, ձեռք բերեցին ոլորտին առնչվող գիտելիքներ ու գործնական հմտություններ:

ԱՄՆ Յեյլի համալասարանի հրավերով` Մաքմիլան կենտրոնում, քննարկել ենք արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:

ԱՄՆ Յեյլի համալասարանի (Yale University) հրավերով` Մաքմիլան կենտրոնում, այդ թվում` ցեղասպանության հետազոտությունների ծրագրով (Yale Genocide Studies Program) քննարկել ենք արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը: Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկայացրել եմ մեր բնակիչներին Ադրբեջանի դիտավորությամբ պատճառած տառապանքների, ինչպես նաև […]

Ադրբեջանական հանցանքները Ներքին Հանդում, այդ թվում` այն դիրքերը, որտեղից սպանվել էին մեր զինծառայողները (մանրամասներով)

1. Ներքին Հանդը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 25 անօրինական զինված դիրքով, որոնցից 15-ը գյուղի, այսինքն՝ Հայաստանի տարածքում են: 2. Ադրբեջանական զինված դիրքերը, որտեղից 13.02.2024թ. Հայաստանի տարածքում ՀՀ 4 զինծառայող սպանվել է, իսկ 1-ը` ստացել վիրավորում: 3. Ներքին Հանդում՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական անօրինական զինված դիրքերից ամենից մեծ հեռավորությունը մոտ 2,060 մետր է (սահմանից դեպի երկրի […]

Արման Թաթոյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական քննարկումների շրջանակում հանդիպել է ուսանողների հետ:

Արման Թաթոյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական քննարկումների շրջանակում հանդիպել է ուսանողների հետ: Տեղի է ունեցել քննարկում «Ադրբեջանական թշնամանքի քաղաքականությունն ընդդեմ հայկական ինքնության» թեմայով:

Skip to content