Արման Թաթոյանն Օքսֆորդի համալսարանում Գալուստ Գյուլբենկյան հայագիտության պրոֆեսորի հետ համագործակցությամբ տեղի ունեցած դասախոսության շրջանակում քննարկել է արցախահայության արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձի հիմնարար նշանակությունը, հայերի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի ու թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման պետական քաղաքականությունը:
Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով ներկայացրել է Հայստանի բնակիչներին Ադրբեջանի դիտավորությամբ պատճառած տառապանքների, ինչպես նաև 2024թ. փետրվարի 13-ին Հայաստանի զինծառայողների սպանությունների փաստերը: Քննարկվել են լուծումները:
Մեծ Բրիտանիա այցը կազմակերպվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի հրավերով: