Արման Թաթոյանը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Գորիսի համայանքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ միասին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Գորիսի համայանքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ միասին աշխատանքային այցով Արման Թաթոյանը գտնվում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Այցին մասնակցում է ամերիկահայ միջազգային փաստաբան Գառնիկ Քերքոնեանը: Այցը կազմակերպված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրանի աջակցությամբ` ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի ընդհանուր ղեկավարությամբ: Այցի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ Լոս Անջելեսի և Գլենդելի […]
Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ: Այս մասին եղել է հրապարակային հայտարարություն:

Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ: Այս մասին եղել է հրապարակային հայտարարություն: Սակայն նամակից կարճ ժամանակ անց իրավիճակը տեղում լարվել է, հատկապես` վերաբնակիչների, բանակի զինված ծառայողների ժամանումից և ծառայողական շներ բերելուց հետո: Ստեղծված իրավիճակից ելնելով` Հայ համայնքի ներկայացուցիչները, Հայոց Պատրիարքը և հոգևորականները […]
Ապացույցներով քարտեզների վրա հստակ ցույց ենք տվել Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների, Արցախի հայերի բռնի տեղահանումների ուղղությունները:

Ապացույցներով քարտեզների վրա հստակ ցույց ենք տվել Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների, Արցախի հայերի բռնի տեղահանումների ուղղությունները: Այս ապացույցները հիմնավորում են, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմով` Արցախում քաոս ու խուճապ առաջացնելու համար: Սա նաև արվել է հանցանքների հետքերը թաքցնելու նպատակով: Մեկուսացվել են խոշոր բնակավայրերն իրենց գյուղերով՝ Մարտակերտը, […]
Բացառիկ փաստեր Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների ուղղությունների եւ բնակավայրերը թիրախավորելու, դրանք իրարից դիտավորությամբ մեկուսացնելու, մարդկանց տառապանքներ պատճառելու ադրբեջանական մեխանիզմի վերաբերյալ:

Արման Թաթոյանը ներկայացրել է բացառիկ փաստեր Արցախի (ըստ գյուղերի եւ քաղաքների) նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների ուղղությունների եւ բնակավայրերը թիրախավորելու, դրանք իրարից դիտավորությամբ մեկուսացնելու, մարդկանց տառապանքներ պատճառելու ադրբեջանական մեխանիզմի վերաբերյալ: Փաստերն ակնհայտորեն վկայում են, որ ադրբեջանական զինված ծառայողները մեկուսացրել են իրարից Արցախի խոշոր բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին եւ Ասկերանը: Ընդ որում, զինված հարձակումներն իրականացվել […]
Մեր ամրագրած ապացույցները ներկայացվեցին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ադրբեջանական հայատյաց, ցեղասպան քաղաքականությանը վերաբերող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2023թ. հոկտեմբերի 12-ի հրապարակային լսումների ընթացքում։

Մեր ամրագրած ապացույցները ներկայացվեցին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ադրբեջանական հայատյաց, ցեղասպան քաղաքականությանը վերաբերող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2023թ. հոկտեմբերի 12-ի հրապարակային լսումների ընթացքում։ Մեր մասնագետները շարունակելու են իրականացնել ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցների ամրագրումներ` մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև պատասխանատվության հիմքեր ապահովելու համար:
Ապացույց այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողներն Արցախում 2023թ. սեպտեմբերի 19-ին զինված հարձակման են ենթարկել նաև քաղաքացիական բնավայրերը:

Այս տեսանյութը վերաբերում է Արցախի Չարեքտար գյուղին: Տարբեր փոքր տեսանյութերի հավաքագրումով կարողացել ենք հիմնավորել, որ ադրբեջանական զինված ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղությամբ՝ ակնհայտ իմանալով, որ գյուղերի ու քաղաքների տներում մնացել են խաղաղ բնակիչներ: Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերջին հարձակումներով սպանվել է 18 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 6 երեխա:
Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը` բացահայտ տարածքային պահանջներով

Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը` բացահայտ տարածքային պահանջներով: 4 օր առաջ` սեպտեմբերի 25-ին անցկացվել են խոհրդարանական լսումներ և քննարկել «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգն իրացնելու հարցեր: Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի պատերազմից հետո Ադրբեջանը պետական մակարդակով ակտիվացրել է Հայաստանի նկատմամբ թշնամանքը` առաջ բերելով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» կեղծ […]
Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, վիրավորանք, բռնության կոչեր հայ կանանց (մայրերի, քույրերի, դուստրերի) նկատմամբ ադրբեջանական տիրույթում:

Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, վիրավորանք, բռնության կոչեր հայ կանանց (մայրերի, քույրերի, դուստրերի) նկատմամբ ադրբեջանական տիրույթում: Հայկական էթնիկ ինքնության նկատմամբ այս խորքային ատելությունն անդադար շարուանկվում է, որը տարիներ ի վեր հովանավորում է ադրբեջանական իշխանությունը: Սա է հանգեցրել հայերի նկատմամբ ադրբեջանական անպատիժ դաժանությունների: Ադրբեջանական սոցիալական մեդիայում մեկնաբանությունները պարունակում են սպանության, բռնության կոչեր և արժանապատվությունը նսեմացնող բովանդակություն, […]
Փաստահավաք աշխատանքների արդյունքներ

Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակմամբ ադրբեջանական զինված ծառայողները սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա, ինչպես նաև կանայք ու տարեցներ: Նույնականացված տվյալներ
Աշխատանաքային այց Գորիս՝ արցախահայերի բռնի տեղահանումների հետ կապված փաստահավաք աշխատանքերի նպատակով:

Այսօր` վաղ առավոտյան Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքային խումբը մեկնել է Գորիս` կապված արցախահայերի բռնի տեղահանումների հետ` անհրաժեշտ ուսումնասիրությունների և փաստահավաք աշխատանքների նպատակով:
Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (Մարտունի, Մարտակերտ և այլն): Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան:

Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (Մարտունի, Մարտակերտ և այլն): Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան: Մարդիկ չեն կարողանում զոհվածների մարմինները բժշկական փորձաքնությունների տանել, որ կարողանան հուղարկավորել, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները բնակավայրերն իրարից կտրած են պահում: Կան դեպքեր, երբ մարդիկ ստիպված են հուղարկավորություններն անել առանց […]
Ադրբեջանում հայատյատության վերաբերյալ օբեկտիվ ապացույցներից մեկը

Ադրբեջանում հայատյատության վերաբերյալ օբեկտիվ ապացույցներից մեկը՝ արցախցի երիտասարդ հայ կնոջ արժանապատվությունը վիրավորող մեկնաբանություններով և բռնության կոչերով: