fbpx

Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ: Այս մասին եղել է հրապարակային հայտարարություն:

Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ: Այս մասին եղել է հրապարակային հայտարարություն:

Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ: Այս մասին եղել է հրապարակային հայտարարություն:

Սակայն նամակից կարճ ժամանակ անց իրավիճակը տեղում լարվել է, հատկապես` վերաբնակիչների, բանակի զինված ծառայողների ժամանումից և ծառայողական շներ բերելուց հետո: Ստեղծված իրավիճակից ելնելով` Հայ համայնքի ներկայացուցիչները, Հայոց Պատրիարքը և հոգևորականները եկել են «Կովերի պարտեզ»:

Քերքոնեան Դաջանի ընկերությունը, փաստաբան Կարօ Ղազարեանը, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան հիմնադրամ»-ը և փաստաբանական ողջ թիմը կապի մեջ է համայնքի ղեկավարների հետ և հետևում է իրավիճակին` ձեռնարկելով «Կովերի պարտեզ»-ում («Cows’ Garden») լարված իրավիճակը հանդարտեցնելու միջոցներ: Երեկ գիշեր արդեն որոշակի քայլեր ձեռնարկվել են:

Այդուհանդերձ, սրանից մի քանի ամիս առաջ` 2023թ. հունիսին Քերքոնեան Դաջանի ընկերության գլխավորած փաստաբանների և խորհրդականների խումբն իրականացրել է փաստահավաք առաքելություն, որին մասնակցել է նաև Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը:

Այդ առաքելությունից առաջ Երուսաղեմի հայ համայնքից ահազանգեր էին ստացվել հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» («Cows’ Garden») կոչվող վայրում կառուցվելու էին հյուրանոց ու ժամանցի վայրեր, իսկ հարակից թաղամասերից վտարվելու էին բնակիչները, որոնք պատմականորեն բնակվում են Սուրբ Հակոբ հայկական վանքի տարածքում։ Լրջորեն վտանգվելու էր նաև հայկական թաղամասի թանգարանը և տեղահանվելու էր գերեզմանատունը:

Հավաքված փաստերի վրա փաստաբանական թիմը պատրաստել է 184 էջանոց զեկույց, որը ներառում է էական ապացույցներ: Դրանց հիման վրա ձեռնարկվեցին իրավական քայլեր:

Շնորհակալություն փաստաբաններ Կարօ Ղազարեանին, Գառնիկ Քերքոնեանին, Լիզ Միրզա Ալ-Դաջանիին, Անի Նազարյանին ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչ գործընկերներ Հակոբ Ջերնազեանին, Սեթրակ Բալեանին, Վարսեն Աղաբեկեանին, պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Ջեկ Յուրեջյանին և Վաչե Կարմանդարյանին:

Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանն ուղարկել է հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության պայմանագիրը չեղարկելու նամակ: Այս մասին եղել է հրապարակային հայտարարություն: Սակայն նամակից կարճ ժամանակ անց իրավիճակը տեղում լարվել է, հատկապես` վերաբնակիչների, բանակի զինված ծառայողների ժամանումից…

Ապացույցներով քարտեզների վրա հստակ ցույց ենք տվել Արցախի նկատմամբ 2023թ. սեպտմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների, Արցախի հայերի բռնի տեղահանումների ուղղությունները: Այս ապացույցները հիմնավորում են, որ Արցախի բնակավայրերը մեկուսացվել են նախապես պլանավորված մեխանիզմով` Արցախում քաոս ու խուճապ առաջացնելու համար:…

Արման Թաթոյանը ներկայացրել է բացառիկ փաստեր Արցախի (ըստ գյուղերի եւ քաղաքների) նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների ուղղությունների եւ բնակավայրերը թիրախավորելու, դրանք իրարից դիտավորությամբ մեկուսացնելու, մարդկանց տառապանքներ պատճառելու ադրբեջանական մեխանիզմի վերաբերյալ: Փաստերն ակնհայտորեն վկայում են, որ ադրբեջանական զինված ծառայողները մեկուսացրել…

Մեր ամրագրած ապացույցները ներկայացվեցին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ադրբեջանական հայատյաց, ցեղասպան քաղաքականությանը վերաբերող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2023թ. հոկտեմբերի 12-ի հրապարակային լսումների ընթացքում։ Մեր մասնագետները շարունակելու են իրականացնել ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցների ամրագրումներ` մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև պատասխանատվության…

Այս տեսանյութը վերաբերում է Արցախի Չարեքտար գյուղին: Տարբեր փոքր տեսանյութերի հավաքագրումով կարողացել ենք հիմնավորել, որ ադրբեջանական զինված ծառայողները կրակոցներ են արձակել քաղաքացիական տների ուղղությամբ՝ ակնհայտ իմանալով, որ գյուղերի ու քաղաքների տներում մնացել են խաղաղ բնակիչներ: Պատահական չէ, որ Արցախի նկատմամբ…

Ադրբեջանն ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը` բացահայտ տարածքային պահանջներով: 4 օր առաջ` սեպտեմբերի 25-ին անցկացվել են խոհրդարանական լսումներ և քննարկել «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգն իրացնելու հարցեր: Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի պատերազմից հետո…

Անասելի մեծ ծավալի ատելություն` ծաղր, վիրավորանք, բռնության կոչեր հայ կանանց (մայրերի, քույրերի, դուստրերի) նկատմամբ ադրբեջանական տիրույթում: Հայկական էթնիկ ինքնության նկատմամբ այս խորքային ատելությունն անդադար շարուանկվում է, որը տարիներ ի վեր հովանավորում է ադրբեջանական իշխանությունը: Սա է հանգեցրել հայերի նկատմամբ ադրբեջանական…

Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական զինված հարձակմամբ ադրբեջանական զինված ծառայողները սպանել են 18 քաղաքացիական անձի, այդ թվում՝ 6 երեխա, ինչպես նաև կանայք ու տարեցներ: Նույնականացված տվյալներ

Այսօր` վաղ առավոտյան Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աշխատանքային խումբը մեկնել է Գորիս` կապված արցախահայերի բռնի տեղահանումների հետ` անհրաժեշտ ուսումնասիրությունների և փաստահավաք աշխատանքների նպատակով:

Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (Մարտունի, Մարտակերտ և այլն): Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան: Մարդիկ չեն կարողանում զոհվածների մարմինները բժշկական փորձաքնությունների տանել, որ կարողանան հուղարկավորել, քանի որ ադրբեջանական զինված…

Ադրբեջանում հայատյատության վերաբերյալ օբեկտիվ ապացույցներից մեկը՝ արցախցի երիտասարդ հայ կնոջ արժանապատվությունը վիրավորող մեկնաբանություններով և բռնության կոչերով:

Հայերի նկատմամբ խորքային ատելություն, որ տարիներ ի վեր հովանավորում է ադրբեջանական իշխանությունը: Օբյեկտիվ ապացույց այդ մասին: Այս ատելությունն է, որ հանգեցնում է հայերի նկատմամբ ադրբեջանական անպատիժ դաժանությունների: Մեր մասնագետներն իրականացնում են ` ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցների ամրագրումներ` պատասխանատվության հիմքեր ապահովելու…

Skip to content