fbpx Skip to content

ՀՀ փաստաբանների պալատում ապրիլի 25-ին տեղի ունեցած միջազգային քննարկմանն Արման Թաթոյանն առանձնացրել է փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիր

ՀՀ փաստաբանների պալատում ապրիլի 25-ին տեղի ունեցած միջազգային քննարկմանն Արման Թաթոյանն առանձնացրել է փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիր

1. Փաստաբանների մուտքն իրավապահ մարմիններ` ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, հանդիպում է լուրջ խոչընդոտների (ժամանակի, կապի միջոցների ու այլ արհեստական պատճառներով ձգձգումներ):

2. Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում ու ոստիկանների կողմից, երբ փաստաբաններն այդտեղ էին գտնվում իրենց օրինական փաստաբանական գործունեութան համար: Մինչ օրս որևէ մեկը [քրեական] պատասխանատվության չի ենթարկվել այդ արարքի համար։

3. Անթույլատրելի է, երբ քրեական վարույթներով գաղտնալսվում են փաստաբանի ու նրա վստահորդի միջև հեռախոսային խոսակցությունները և այդ պատրվակով` այդ փաստաբանի ու նրա մյուս վստահորդների միջև խոսակցությունները:

4. Փաստաբանության դերի ու փաստաբանների իրավապաշտպան գործառույթների հետ կապված թե´ պետության մեջ, թե´ հասարակությունում պետք է լինեն ճիշտ ընկալումներ: Իրավապահ մարմինները չպետք է օրենքները մեկնաբանեն այնպես, որ այդ մեկնաբանություններն անկանխատեսելի լինեն փաստաբանների համար:

Ի վերջո, փաստաբանները երկրում իրավունքի գերակայություն ապահովելու հարցում հիմնարար առաքելություն ունեն:

2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային…

Արման Թաթոյանը՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրավերով, Մոսկվայում հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության ընթացքում ազատությունից զրկելու, մասնավորապես՝ ձերբակալման, ձերբակալված անձի իրավունքների և դրանց երաշխավորման խնդիրներին, ինչպես նաև անթույլատրելի պրակտիկ դրսևորումներին։ Դասախոսության ընթացքում…

Վերքերը չեն սպիացել, ձեր սխրանքը չի խամրելու: Հավերժ փառք ու խոնարհում հանուն Հայրենիքի ընկած Հերոսներին:

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին: Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ…