fbpx Skip to content

Արման Թաթոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիք` ոչ միան փաստահավաք աշխատանքների, այլ նաև մի քանի կարևոր նախաձեռնություններով:

Արման Թաթոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիք` ոչ միան փաստահավաք աշխատանքների, այլ նաև մի քանի կարևոր նախաձեռնություններով:

Մեր երկիրը, ցավոք, անվտանգության լրջագույն խնդիրներ ունի:

Մոռացության է մատնված, որ Հայաստանի ներսում կան ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ, որոնք հանցավոր արարքներով ու իրենց հանցավոր ներկայությամբ խաթարել են մեր երկրի անվտանգությունը, անհնարինության են վերածել Գեղարքունիքում, Վայոց ձորում ու Սյունիքում շատ մարդկանց կյանքը:

Արցախի ճանապահի փակվելու պատճառով Գորիսն ու Տեղը դարձել են մեկուսացած (նախկինում այստեղով էր անցնում Արցախի ճանապարհը), ադրբեջանական զինված ուժերը բացահայտ հանցավոր կրակոցներով խոչընդոտում են Կապանի օդային կապին, իսկ ցամաքային ճանապարհների անվտանգությունը մնում է խաթարված և այլն:

Հերթական աշխատանքային այց Սյունիք` ոչ միան փաստահավաք աշխատանքների, այլ այս անգամ մեր մի քանի ուրիշ կարևոր նախաձեռնություններով:

2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային…

Արման Թաթոյանը՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրավերով, Մոսկվայում հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության ընթացքում ազատությունից զրկելու, մասնավորապես՝ ձերբակալման, ձերբակալված անձի իրավունքների և դրանց երաշխավորման խնդիրներին, ինչպես նաև անթույլատրելի պրակտիկ դրսևորումներին։ Դասախոսության ընթացքում…

Վերքերը չեն սպիացել, ձեր սխրանքը չի խամրելու: Հավերժ փառք ու խոնարհում հանուն Հայրենիքի ընկած Հերոսներին:

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին: Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ…