fbpx Skip to content

Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները

Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները

Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ: Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում:

Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը ավտոբուսի վարորդին գործադուլի սահմանադրական իրավունքի համար ոչ միայն սպառնում է, այլ դրա համար պաշտոնապես դիմում է քրեական հետապնդման մարմնին:

2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային…

Արման Թաթոյանը՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրավերով, Մոսկվայում հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության ընթացքում ազատությունից զրկելու, մասնավորապես՝ ձերբակալման, ձերբակալված անձի իրավունքների և դրանց երաշխավորման խնդիրներին, ինչպես նաև անթույլատրելի պրակտիկ դրսևորումներին։ Դասախոսության ընթացքում…

Վերքերը չեն սպիացել, ձեր սխրանքը չի խամրելու: Հավերժ փառք ու խոնարհում հանուն Հայրենիքի ընկած Հերոսներին:

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին: Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ…