Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և «Հայրենամետ» ՀԿ-ն հրավիրում են ուսանողներին մասնակցելու բանավեճի։
Բանավեճի շրջանակում կուսումնասիրվեն և կքննարկվեն հետևյալ թեմաները՝
1․ եկամուտների համատարած հայտարարագրում և շուկայական արժեքին մոտարկված արժեքից անշարժ գույքի հարկում,
2․ խորհրդատվական համայնքի՝ հարկման այլընտրանքային համակարգերից «օգտվելու» իրավական սահմանափակումներ,
3․ հարկային և բանկային գաղտնիքի հասանելիություն։
Կարող են մասնակցել 2025-2026թթ. ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի բուհերի բակալավրիատի տնտեսագիտության, իրավագիտության, սոցիոլոգիայի և հարակից այլ ֆակուլտետների 3-րդ և 4-րդ կուրսերում առկա կամ հեռակա ծրագրով սովորող ուսանողները, ինչպես նաև մագիստրատուրայի ուսանողները։ Բանավեճին մասնակցելու համար անհրաժեշտ է ձևավորել 3-5 մասնակցից բաղկացած թիմ։
Բանավեճի մրցանակային ֆոնդը կազմում է ընդհանուր 900,000 ՀՀ դրամ։ Յուրքանչյուր թեմայի համար կընտրվի մեկ հաղթող թիմ։ Նախատեսված են նաև հատուկ և խրախուսական մրցանակներ բանավեճի ընթացքում իրենց լավագույնս դրսևորած ուսանողների համար։ Բոլոր մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր։
Մասնակցության պայմաններին ծանոթանալու և հայտադիմումը լրացնելու համար կարող եք անցնել հղումով։
Գրանցման վերջնաժամկետը 2025 թվականի հոկտեմբերի 9-ն է։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 033881303 հեռախոսահամարով կամ գրել «Հայրենամետ» ՀԿ-ի ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին։

You must be logged in to post a comment.