fbpx

Կենսագրույթուն

Տաթևիկ Թոխյան

Գլխավոր իրավախորհրդատու

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1998-2002 – Երեւանի պետական համալսարան, Իրավագիտության բակալավր 

2002-2004 – Պետական ծառայողի որակավորում, ՀՀ պետական կառավարման ակադեմիա


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


2022 թվականի օգոստոսից մինչ օրս – Ավագ իրավախորհրդատու, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ

2022 թվականի մարտ – օգոստոս – Փորձագետ, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Եզրափակիչ դիտարկումների իրականացման վերլուծություն և իրազեկվածության բարձրացում» ծրագիր

2022 թվականի մարտ – մայիս – Ծրագրի թեմատիկ ոլորտային քննարկումների կազմակերպման պատասխանատու, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ԴԱՏԱ ծրագիր

2022 թվականի մարտ – հունիս – Իրավաբան, «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության, Գորիսի մամուլի ակումբի (ԳՄԱ) և «Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն ՀԿ հետ միասին իրականացվող «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում`ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագիր

 2021 թվականի նոյեմբեր – Փորձագետ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ընդհանուր համակարգմամբ և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների գործընկերության (UNPRPD) ֆինանսավորմամբ իրականացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման համար նպաստավոր միջավայրի և էկոհամակարգի ստեղծում և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանում Հայաստանում» ծրագիր

2021 թվականի հունիս – Փորձագետ, «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի «Արցախից ժամանած ընտանիքների աջակցություն և պաշտպանության ծառայությունների հասանելիության մոնիտորինգ» ծրագիր

2020 թվականի դեկտեմբեր – Փորձագետ, Հայաստանում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի (KAS) գրասենյակի աջակցությամբ իրականացված «Պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց համար» ծրագիր

2020 թվականի հունիս – օգոստոս – Ծրագրի համակարգող, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ծրագիր

2016 – 2022 թվականի փետրվար – Վարչության պետ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչություն

2017 – 2018 թվականներ – Աշխատանքային խմբի անդամ, Երևան քաղաքի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբ

2015 – 2016 թվականներ – Վարչության պետ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անհատական դիմումներով իրավունքների պաշտպանության վարչություն

2013 – 2015 թվականներ – Վարչության պետի տեղակալ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի անհատական դիմումներով իրավունքների պաշտպանության վարչություն

2012 – 2013 թվականներ – Բաժնի ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների վերականգնման բաժին

2011 – 2012 թվականներ – Առաջատար մասնագետ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական և քաղաքական իրավունքների վարչություն

2010 – 2011 թվականներ – Մասնագետ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժին

 

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Պատվոգիր, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Օտար լեզուներ՝ ռուսերեն, գերմաներեն, անգլերեն

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ։


Skip to content