Նոյեմբերի 23-ին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հուշագիր է ստորագրել «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» (Youth Opportunities Club NGO) հասարակական կազմակերպության հետ։
Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության ապահովման հարցերում համատեղ գործունեության վերաբերյալ։ Խոսքն ինչպես ՀՀ ամբողջ տարածքի, այնպես էլ մարզերի մասին է։
Կիրականացվեն ծրագրեր, որոնք ուղղված են սահմանային համայնքներում անվտանգության բարձրացմանը նսպաստելուն։
Կնախաձեռնվեն տարբեր համատեղ դասընթացներ, կրթական ծրագրեր։
Ձեռնարկվելիք աշխատանքներին կներգրավվեն նաև երիտասարդներ։