Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում իրենց մասնագիտական պրակտիկան անցան Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողները։
6 շաբաթ տևողությամբ պրակտիկայի ընթացքում ուսանողները ներգրավվեցին հիմնադրամի աշխատանքներին, այդ թվում` մասնակցեցին զեկույցների նախագծերի կազմմանը և թարգմանություններին:
Աջակցեցին փաստահավաք աշխատանքներին, ձեռք բերեցին ոլորտին առնչվող գիտելիքներ ու գործնական հմտություններ:




