Հայաստանի Տավուշի մարզում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները ներառել ենք զեկույցում։
Հավաքագրած փաստերը ևս մեկ անգամ վճռականորեն հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման սկիզբը կամ գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը։
Հենց միջազգային պահանջներից է բխում, որ չի կարելի թույլ տալ ադրբեջանական զինված ծառայողների որևէ ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ կամ ճանապարհներին։