fbpx

 Գոյություն չունեցող հարցը զրոյից դարձել է օրակարգի մաս. «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգով Ադրբեջանը պահանջում է 300,000 ադրբեջանցու «անվտանգության երաշխավորում»

 Գոյություն չունեցող հարցը զրոյից դարձել է օրակարգի մաս. «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգով Ադրբեջանը պահանջում է 300,000 ադրբեջանցու «անվտանգության երաշխավորում»

ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար` մեր պետության հիմքերն ու ժողովրդի դիմադրողականությունը քայքայելու հաշվին:

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով։

 Գոյություն չունեցող հարցը զրոյից դարձել է օրակարգի մաս. «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգով Ադրբեջանը պահանջում է 300,000 ադրբեջանցու «անվտանգության երաշխավորում», այդ թվում` Հայաստանի ինքնիշխան տարածքում երրորդ երկրի զինված ուժերի տեղակայումով։

Ակնհայտ է, որ սա հումանիտար շղարշի ներքո Հայաստանի զավթման ծրագիր է, որ նաև բերելու է Հայաստանի ժողովրդագրական վիճակի կործանարար փոփոխության:

Ակնհայտ է նաև, որ այդ անձանց թվում Ադրբեջանի իշխանությունը նախատեսել է իր այն հատուկ ծառայությունների գործակալների, հայատյացների բնակեցում, որոնք ապահովեցին Արցախի շրջափակումը` «էկոակտիվիստ» ձևանալով: Ընդ որում, ոչ միայն չի խոսում խաղաղությունից, այլ միայն խորացնում է թշնամանքը:

Այս պայմաններում ՀՀ կառավարության ղեկավարն ու նրա հետևից այլ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսում են Ադրբեջանի դեմ միջպետական միջազգային գանգատներից հրաժարվելու մասին` կոպիտ ոտնահարելով մեր երկրի ու ժողովրդի ազգային շահերը։ Դա նշանակելու է Ադրբեջանի իշխանությանը նվիրել հնարավորություն մաքրվելու մեր ժողովրդի նկատմամբ իր գործած հանցանքներից ու պարարտ հող ստեղծելու հետագա հանցանքների համար:

Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը չեն կարող զոհաբերվել կեղծ խաղաղության պատրանքի համար` հանուն նրա, որ ՔՊ վերնախավը մնա իշխանության ու պաշտոններից չզրկվի։

Խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց կայուն խաղաղություն հնարավոր է միայն երկիրն ուժեղացնելու, մեր ազգային շահերն ու իրավունքները, արժանապատվությունն ապահովելու, դիվանագիտական և միջազգային մեխանիզմներն արդյունավետ օգտագործելու միջոցով։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և «Հայրենամետ» ՀԿ-ն հրավիրում են ուսանողներին մասնակցելու բանավեճի։ Բանավեճի շրջանակում կուսումնասիրվեն և կքննարկվեն հետևյալ թեմաները՝ 1․ եկամուտների համատարած հայտարարագրում և շուկայական արժեքին մոտարկված արժեքից անշարժ գույքի հարկում, 2․ խորհրդատվական համայնքի՝ հարկման այլընտրանքային համակարգերից «օգտվելու» իրավական սահմանափակումներ,…

Տարբեր բուհերի ուսանողների 67 հայեցակարգերից 10-ը ներկայացվեցին բանավոր քննարկման և վերջնական փուլին: Միջոցառումը կազմակերպել էին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և «Հայրենամետ» ՀԿ-ն:

Ավարտվեց Հարվարդի բանակցային մեթոդաբանությամբ կազմված բանակցային հմտություններին վերաբերող դասընթացների շարքը, մասնակիցները ստացան հավաստագրեր։ «Թաթոյան» հիմնադրամի կազմակերպած դասընթացները վարեց կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

«Թաթոյան» հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 3-ին տեղի ունեցավ բանակցությունների ժամանակ արդյունավետ համոզելուն նվիրված թեմայով դասընթացը։ Կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց բանակցությունների ժամանակ գրագետ և համոզիչ ելույթ ունենալու, զրուցակցի մանիպուլյացիաներից խուսափելու և փաստարկների միջոցով պահանջված արդյունքին հասնելու մեթոդները…

Բանակցությունների հմտություններ, ռազմավարական հաղորդակցություն, արդյունավետ համոզում, փոփոխությունների կառավարում. «Թաթոյան» հիմնադրամի նոր դասընթացների թեմաներն առաջիկա շաբաթների համար։ Կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ, Արթուր Մարտիրոսյանը ուսանողներին ներկայացրեց արժեքավոր բանախոսություն։ Դասընթացները կլինեն շարունակական։

2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային…

Արման Թաթոյանը՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրավերով, Մոսկվայում հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության ընթացքում ազատությունից զրկելու, մասնավորապես՝ ձերբակալման, ձերբակալված անձի իրավունքների և դրանց երաշխավորման խնդիրներին, ինչպես նաև անթույլատրելի պրակտիկ դրսևորումներին։ Դասախոսության ընթացքում…

Վերքերը չեն սպիացել, ձեր սխրանքը չի խամրելու: Հավերժ փառք ու խոնարհում հանուն Հայրենիքի ընկած Հերոսներին:

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին: Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ…

ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի`…

Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն…

ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ: Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության,…

Skip to content