fbpx

Ավստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանի խոսնակն Արման Թաթոյանի ներկայացրած փաստերի հիման վրա նախաձեռնել է ՀՀ-ում ու Արցախում Ադրբեջանի պատերազմական հանցանքները դատապարտելու և ՀՀ-ից զորքերը դուրս բերելու բանաձև

Ավստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանի խոսնակն Արման Թաթոյանի ներկայացրած փաստերի հիման վրա նախաձեռնել է ՀՀ-ում ու Արցախում Ադրբեջանի պատերազմական հանցանքները դատապարտելու և ՀՀ-ից զորքերը դուրս բերելու բանաձև

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ներկայացրած փաստերից, հիմնավորումներից հետո Ավստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանի խոսնակը նախաձեռնել է Ադրբեջանի պատերազմական հանցանքները Հայաստանում ու Արցախում դատապարտելու և ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերը դուրս բերելու բանաձև։

Բանաձևի նախագծին միացան մի շարք պատգամավորներ:
Մասնավորապես, երեկ Սիդնեյում Ավստրալիայի New South Wales նահանգի խորհրդարանի խոսնակ, Ավստրալիա- Հայաստան դաշնային միջխորհրդարանական միության (Բարեկամության խումբ) ղեկավար Ջոնաթոն Օ’Դէյի և մի շարք պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանում ու Արցախում Ադրբեջանի իշխանությունների հանցանքների ու այլ անօրինական արարքների հետևանքով անվտանգության և մարդկանց համար առաջացրած լրջագույն խնդիրները։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի Պատվո նախագահ Գրիգոր Սողոմոնյանը և գործադիր տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը։

Քարտեզների վրա փաստագրումներով ներկայացրել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի փաստերը կապված ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումների հետ՝ սկսած 2021թ. մայիսի 12-ց մինչև 2022թ. սեպտեմբերի 14-ը, ինչպես նաև խոսել է արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին։

Մանրամասն ցույց է տվել ադրբեջանական վերջին ներխուժումների հետևանքները Ջերմուկում, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում՝ շեշտելով, որ փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի պատրաստվում հեռանալ մեր տարածքներից․ կատարում է թե´ ՀՀ օկուպացված տարածքներում, թե´ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին իր անօրինական զինված տեղակայումների ամրացման աշխատանքներ, անգամ պատրաստվում ձմռանը՝ անօրինական կառուցելով զինվորական ճանապարհներ, դիրքեր, շինություններ ու բունկերներ։

Ներկայացրել է նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու, հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու ապացույցները: Ընդ որում, խոսել է նաև այն մասին, որ հայ գերիները շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում և օգտագործվել քաղաքական ու ռազմական շահերի համար առևտրի նպատակով:

Տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմի կրակոցները ՀՀ սահմանային դարձած գյուղերի հարևանությամբ ամենօրյա են դարձել։ Նրանք մարդկանց ահաբեկում են ու կյանքն այդ գյուղերում դարձրել են անհնարին։

Ցուցադրել է նաև ադրբեջանական հայատյացության ու ֆաշիզմի հասած քաղաքականության ապացույցները. անպատժելիության հովանավորության այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր:

Որպես լուծում՝ շեշտել է, որ առաջնային ու հրատապ հարց է այն, որ ադրբեջանական զինված տեղակայումները պետք է հեռացվեն ոչ միայն ՀՀ ներխուժած տարածքներից, այլ նաև ՀՀ գյուղերի մոտից ու համայնքների միջև ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի, որպեսզի վերականգնվի մարդկանց բնականոն կյանքը, իրավունքներն ու անվտանգությունը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի հրավերով կազմակերպված այցի շրջանակներում դեռ շարունակվում են Արման Թաթոյանի հանդիպումները։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և «Հայրենամետ» ՀԿ-ն հրավիրում են ուսանողներին մասնակցելու բանավեճի։ Բանավեճի շրջանակում կուսումնասիրվեն և կքննարկվեն հետևյալ թեմաները՝ 1․ եկամուտների համատարած հայտարարագրում և շուկայական արժեքին մոտարկված արժեքից անշարժ գույքի հարկում, 2․ խորհրդատվական համայնքի՝ հարկման այլընտրանքային համակարգերից «օգտվելու» իրավական սահմանափակումներ,…

Տարբեր բուհերի ուսանողների 67 հայեցակարգերից 10-ը ներկայացվեցին բանավոր քննարկման և վերջնական փուլին: Միջոցառումը կազմակերպել էին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և «Հայրենամետ» ՀԿ-ն:

Ավարտվեց Հարվարդի բանակցային մեթոդաբանությամբ կազմված բանակցային հմտություններին վերաբերող դասընթացների շարքը, մասնակիցները ստացան հավաստագրեր։ «Թաթոյան» հիմնադրամի կազմակերպած դասընթացները վարեց կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

«Թաթոյան» հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 3-ին տեղի ունեցավ բանակցությունների ժամանակ արդյունավետ համոզելուն նվիրված թեմայով դասընթացը։ Կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց բանակցությունների ժամանակ գրագետ և համոզիչ ելույթ ունենալու, զրուցակցի մանիպուլյացիաներից խուսափելու և փաստարկների միջոցով պահանջված արդյունքին հասնելու մեթոդները…

Բանակցությունների հմտություններ, ռազմավարական հաղորդակցություն, արդյունավետ համոզում, փոփոխությունների կառավարում. «Թաթոյան» հիմնադրամի նոր դասընթացների թեմաներն առաջիկա շաբաթների համար։ Կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ, Արթուր Մարտիրոսյանը ուսանողներին ներկայացրեց արժեքավոր բանախոսություն։ Դասընթացները կլինեն շարունակական։

2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային…

Արման Թաթոյանը՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրավերով, Մոսկվայում հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության ընթացքում ազատությունից զրկելու, մասնավորապես՝ ձերբակալման, ձերբակալված անձի իրավունքների և դրանց երաշխավորման խնդիրներին, ինչպես նաև անթույլատրելի պրակտիկ դրսևորումներին։ Դասախոսության ընթացքում…

Վերքերը չեն սպիացել, ձեր սխրանքը չի խամրելու: Հավերժ փառք ու խոնարհում հանուն Հայրենիքի ընկած Հերոսներին:

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին: Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ…

ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի`…

Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն…

ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ: Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության,…

Skip to content