fbpx

Արման Թաթոյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, 2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների ապահով կյանքի և զորեղ Հայրենիքի՝ մենք պարտավոր ենք ոտքի կանգնել ու շարժվել առաջ։ Չպետք է վախենանք դժվարություններից. մենք ունենք հույս և նպատակ: Հույսը վախից զորեղ է, այն մեզ ուժ է տալիս, իսկ նպատակը շարժիչ […]

Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ

Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ: Բավական չէ առաջարկում են Վեհափառ Հայրապետի ուղերձի հրապարակման նվաստացուցիչ պայմաններ, մի հատ էլ մանիպուլացնելով՝ ցույց են տալիս, թե իբր իրենք ամեն ինչ արել են, բայց այ, տե՛ս՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ից հրաժարվում են: Անցյալ տարի Կաթողիկոսի ամանորյա ուղերձը Հ1-ով հեռարձակելուց […]

 Գոյություն չունեցող հարցը զրոյից դարձել է օրակարգի մաս. «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգով Ադրբեջանը պահանջում է 300,000 ադրբեջանցու «անվտանգության երաշխավորում»

ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար` մեր պետության հիմքերն ու ժողովրդի դիմադրողականությունը քայքայելու հաշվին: Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով։  Գոյություն չունեցող հարցը զրոյից դարձել է օրակարգի մաս. «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգով Ադրբեջանը […]

Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ իրենց պաշտոնները պահելու մոլուցքի պատճառով ներկայում Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է Հայաստանի տարածքի մեջ մխրճված ադրբեջանական զինված դիրքերով

Այսօր Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հպարտացել է, թե Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում տների տանիքներ են նորոգվել և պարծեցել է, թե խոստում է պահել:  Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ իրենց պաշտոնները պահելու մոլուցքի պատճառով ներկայում Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է Հայաստանի տարածքի մեջ մխրճված ադրբեջանական զինված դիրքերով, մարդիկ […]

Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները

Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ: Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում: Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը ավտոբուսի վարորդին գործադուլի սահմանադրական իրավունքի համար […]

Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը

Արցախում (Լեռնային Ղարաբաղ) ադրբեջանցիները շարունակում են մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը: Արցախի օկուպացիայից և էթնիկ զտումից հետո ադրբեջանցի վանդալների ձեռքով ավերվում ու պղծվում են հազարավոր հայկական եկեղեցիներ, տաճարներ, մշակութային ու պատմական հուշարձաններ: Չնայած Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թ.-ին ընդունված 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևին, ըստ որի Ադրբեջանը պարտավոր էր օկուպացրած տարածքներում ապահովել հայկական […]

Արմնան Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՛՛Wine & Talk՛՛  միջոցառումը, որի ընթացքում համալսարանի շրջանավարտների հետ քննարկեցինք Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները, Ադրբեջանի ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը։ Քննարկեցինք Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանման ու դրա համար պատասխանատվության, արցախահայության վերադարձի իրավունքի միջազգային մեխանիզմների հարցեր:

Արման Թաթոյանը Մոսկվա այցի շրջանակներում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Արման Թաթոյանը Մոսկվա այցի շրջանակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում նոյեմբերի 18-ին հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկել են Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները (Սահմանադրական դատարանի 2024թ. սեպտեմերի 26-ի վտանգավոր որոշումը, «սահմանազատման» գործընթացը և այլն), ինչպես նաև այն, թե ինչ միջազգային մեխանիզմներ կարող են օգտատործվել […]

Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 6-ի ժողովին։ Ժողովին ներկայացրել է զեկույց Հայաստանում իրավական անվտանգության խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձել եմ, այսպես կոչված, Սահմանազատման կանոնակարգին, ՀՀ սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշման խիստ մտահոգիչ դիրքորոշումներին` կապված Հայաստանի անկախության հռչակագրի նշանակության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի իրավական պարտավորությունների վտանգավոր ստորաբերման, ՀՀ […]

Արման Թաթոյանը դասխոսել է Նյու Յորքի Սիթի Յունիվերսիթի համալսարան Ջոն Ջեյ քրեական արդարադատության քոլեջում

Նյու Յորքի Սիթի Յունիվերսիթի համալսարան Ջոն Ջեյ քրեական արդարադատության քոլեջում դասախոսության ընթացքում (նաև դասախոսների մասնակցությամբ) անցյալ շաբաթ Արման Թաթոյանը քննարկել է Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց շարունակվող քաղաքականությունը և դրանց համար պատասխանատվության հարցերը` հաշվի առնելով նաև քոլեջի մասնագիտական ուղղվածությունը:

Մարդու իրավունքների միջազգային առաքելություն Ֆրանսիայում (Փարիզ, Ստրասբուրգ, Լիոն, Մարսել) և Միացյալ Թագավորությունում (Լոնդոն)

Մարդու իրավունքների միջազգային առաքելություն Ֆրանսիայում (Փարիզ, Ստրասբուրգ, Լիոն, Մարսել) և Միացյալ Թագավորությունում (Լոնդոն) ուղղված է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերի բացահայտմանը և դրանց մասին իրազեկության բարձրացմանը։ Այս առաքելությունը նպատակ ուներ նպաստել արդարադատությանը, խաղաղությանն ու անվտանգությանը: Հայկական սփյուռքի կազմակերպությունների և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ միասին մենք ուժեղ և անսասան ենք Հայաստանի պաշտպանության, հայ […]

Արման Թաթոյանը դասախոսել է Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում

Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում դասախոսության ընթացքում Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց քաղաքականությունը քննարկել ենք այն տեսանկյունից, որ դրանք լիարժեք վկայում են հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության [առկա] շարունակվող ցեղասպան մտադրության (genocidal intent) ու պատասխանատվության պարտադիր անհրաժեշտության մասին: Վերջում տեղի ունեցավ նաև հանդիպում տարբեր մասնագիտությունների հայ ուսանողների հետ:

Skip to content