Արման Թաթոյանը՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրավերով, Մոսկվայում հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության ընթացքում ազատությունից զրկելու, մասնավորապես՝ ձերբակալման, ձերբակալված անձի իրավունքների և դրանց երաշխավորման խնդիրներին, ինչպես նաև անթույլատրելի պրակտիկ դրսևորումներին։
Դասախոսության ընթացքում նա անդրադարձել է նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման գործընթացում տեղի ունեցած մասնագիտական քննարկումներին, ինչպես նաև գործող օրենսգրքի առաջարկած լուծումներին։