Արման Թաթոյանը Հանդիպել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին:
Պատվիրակության կազմում էին նաև Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության (CSI) միջազգային նախագահ Ջոն Էյբները և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART UK) գործադիր տնօրեն Սեմ Մեսոնը:
Հանդիպման ընթացքում ներկայացրել է, որ Ադրբեջանի իշխանությունն իրականացնում է անպատիժ հայատյաց ֆաշիստական քաղաքականություն թե´ Հայաստանի, թե´ Արցախի նկատմամբ: Այն ուղղված է էթնիկ հայկական ինքնության դեմ` բացահայտ ցեղասպան է:
Ադրբեջանն արդեն 275 օր արգելափակել է Արցախը: 120,000 էթնիկ հայեր (այդ թվում` 30,000 երեխաներ) դիտավորյալ արարքներով մատնված են սովի, զրկված են դեղորայքից, կենսական ապրանքներից: Ադրբեջանական իշխանությունն իրականացնում է քաղաքացիական անձանց առևանգումներ: Ներկայում Լաչինի միջանցքին այլընտրանք առաջարկվող Աղդամի ճանապարհը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և ծուղակ:
Ներկայացրել է նաև Հայաստանի Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր ադրեջանական զինված ծառայողների անօրինական ներխուժումների փաստերը:
Նրանք հանցավոր արարքներով սահմանային բնակիչները զրկվել են իրենց արոտավայրերից ու վարելահողերից, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից: Մարդկանց կյանքի, սեփականության և մյուս իրավունքները , արժանապատվությունը, անվտանգությունը խաթարված են:
Հանդիպման ընթացքում նաև նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայկական կողմի գերիներին` այս հարցը դարձնելով քաղաքական առևտրի առարկա, տառապանքներ պատճառելով գերիների, անհայտ կորածների ընտանիքներին, լարվածության մեջ պահելով հայ հասարակությունը:
Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունը չունի խաղաղության մտադրություններ: Ավելին, նրանք վերջերս իրականացրել են զինված ուժերի, այդ թվում` դաժանություններով հայտնի «Յաշմա» և «Կոմանդո» հատուկ ստորաբաժանումների կուտակումներ Հայաստանի ու Արցախի հետ սահմանին:
Հանդիպման ավարտին պայմանավորվել են խորացնել համագործակցությունը, այդ թվում` համատեղ նոր ծրագրերի միջոցով: