Ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստան ներխուժած հանցավոր դիրքերից:

Ադրբեջանական զինծառայողները 24.02.2024թ. Գեղարքունիքի Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ կրակել են Հայաստան ներխուժած հանցավոր դիրքերից: Այսօրվա կրակոցներն ուղիղ գծով 2,16 կմ [ըստ քարտեզային կոորդինատների] Հայաստանի խորք ներխուժած վայրից է: Այս ամենօրյա հանցանքներով խաթարել են մեր գյուղերի ու քաղաքների անվտանգությունը, մարդկանց կյանքը:
Երուսաղեմի Հայ համայնքը նախաձեռնել է Հայկական պատմական պարտեզները՝ Կովերի պարտեզը, պաշտպանելու դատական (իրավական) գործընթաց

Երուսաղեմի Հայ համայնքը նախաձեռնել է Հայկական պատմական պարտեզները՝ Կովերի պարտեզը, պաշտպանելու դատական (իրավական) գործընթաց Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 18-ին Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի հայ համայնքը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել՝ անվավեր ճանաչելու հայոց պատրիարքարանի և իսրաելական Xana Capital-ի միջև կնքված վարձակալությունը։ Համայնքի իրավական գործընթացը հաստատում է, որ գույքը հավատարմագրային պահվում է հատուկ ի շահ հայ […]
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա ժողովին։

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա ժողովին։ Ժողովի քննարկել է Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները։ Խորհրդանշական այս օրը, որ արտահայտում է հայ ժողովրդի վճռականությունն ու սեփական իրավունքներին տեր կանգնելու կամքը, քննարկվել են Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և մի […]
Փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում: Ներքին Հանդի բնակիչներին մտադրված փորձում են պահել վախի մեջ, մարդիկ չեն կարողանում հանգիստ տեղաշարժվել գյուղում, դպրոցի դիմաց են ադրբեջանական դիրքերը, խաթարված է բնակիչների անվտանգ կյանքը:
Սյունիք, Փաստահավաք աշխատանքներ

Առաջին նկարում ջրամանի մեջ Ներքին Հանդի գետի ջուրն է, որ մարդիկ ստիպված խմում են, օգտագործում են խոհանոցի և այլ կենցաղային կարիքների համար, քանի որ գյուղի խմելու ջրի աղբյուրներն Ադրբեջանն օկուպացրել է 2022թ. սեպտեմբերի 13-ից սկսած: 2-րդ և 3-րդ նկարներում Ներքին Հանդի բնակիչներից մեկի տան սենյակի ապակին է, որ վնասվել է ադրբեջանական կրակոցից: Տունն ադրբեջանական դիրքից […]
Ներքին Հանդում պարզեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողները տարբեր ժամանակ իրենց դիրքերի [Հայաստանի ներխուժած հատվածներում] անմիջական հարևանությամբ իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ:

Ներքին Հանդում պարզեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողները տարբեր ժամանակ իրենց դիրքերի [Հայաստանի ներխուժած հատվածներում] անմիջական հարևանությամբ իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ: Ադրբեջանական իշխանություններն իրականացնում են նաև զորավարժություններ գյուղից այնպիսի հեռավորության վրա, որ գյուղի ներսում պարզ լսելի են կրակոցներ ու պայթյուններ թե՛ ցերեկ, թե՛ գիշեր ժամանակ: Ներքին Հանդի բնակիչներին մտադրված փորձում են պահել վախի […]
Փաստահավաք այցով Սյունիքում ենք, այս պահին` Ներքին Հանդ գյուղում:

Տեղում հավաքագրված փաստերը լրացուցիչ ապացուցում են, որ 3 օր առաջ ադրբեջանական զինված ծառայողները Հայաստանի տարածք, մասնավորապես` Ներքին Հանդ գյուղ ներխուժած վայրերից արձակված կրակոցներով են սպանել մեր զինվորականներին: Այցի ընթացքում տեղի են ունենալու ուսումնասիրություններ, հանդիպումներ, այդ թվում` բնակիչների հետ, ովքեր զրկված են անվտանգ և բնականոն կյանքով ապրելու իրավունքից: Մանրամասներ փաստերը կամփոփվեն ու կներկայացվեն ավելի ուշ:
Ուղիղ միացում Սյունիքից՝ Ներքին Հանդ գյուղից։ Քննարկում տեղում տիրող իրավիճկի վիրաբերյալ։
Ի՞նչ է նշանակում զինվորականների համար կլինեն իրավական հետևանքներ: Արդյոք սա Կառավարության ղեկավարի խոսք է։

Ի՞նչ է նշանակում զինվորականների համար կլինեն իրավական հետևանքներ: Արդյոք սա Կառավարության ղեկավարի խոսք է։ Փոխարեն ասվի, որ ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, մտել են Ներքին Հանդ գյուղ և 3 կողմից շրջապատել, անընդհատ կրակում են գյուղերի ուղղությամբ, մարդկանց պահում են վախի մեջ: Հատուկ մարդկանց զրկել են ջրից, թույլ չեն տալիս մոտենալ ջրի աղբյուրներին, […]
Բացարձակ անթույլատրելի և ստորացուցիչ է այն, որ Հայաստանի իշխանությունը արդարանում ու «մեղա է գալիս» Ադրբեջանի առաջ, թե երեկ Սյունիքում` Ներքին Հանդի հատվածում, իբր միջադեպ է եղել, և իրենք դա պարզում, քննություն են իրականացնում:

Բացարձակ անթույլատրելի և ստորացուցիչ է այն, որ Հայաստանի իշխանությունը արդարանում ու «մեղա է գալիս» Ադրբեջանի առաջ, թե երեկ Սյունիքում` Ներքին Հանդի հատվածում, իբր միջադեպ է եղել, և իրենք դա պարզում, քննություն են իրականացնում: Սա միանշանակ ադրբեջանական օրակարգ է: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում. ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, և հիմա դեռ մենք պետք […]
Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են, այսինքն՝ մեր տարածք ներխուժած վայրերից են։

Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են, այսինքն՝ մեր տարածք ներխուժած վայրերից են։ Ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն Հայաստանի որևէ բնակավայրի հարևանությամբ կամ համայնքների միջև ճանապարհներին անօրինական է, հանցավոր։ Առավել ևս այստեղ խոսքը Հայաստան ներխուժած զինված ծառայողների […]
Շարունակելով կեղծիքները` Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել։

Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել։ Ըստ այդ կեղծիքների` Սաղմոսավանքն ադրբեջանական մշակութային ժառանգություն է և գտնվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի թյուրք-ղփչաղական Սաղմոսավանք գյուղում, իսկ վանական համալիրն էլ ալբանական է։ Իբր հայերն այստեղ առաջին անգամ բերվել են 1828-1830 թթ.։ Ըստ այդ կեղծ թեզի` Նորավանքն ալբանական կառույց է և պատկանում է Ադրբեջանին։ […]