Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։

1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը, որի անունից այսօր տարածվել է Տավուշի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների առաջախաղացման և տարածքներ միակողմանի զիջելու մասին հայտարարությունը, չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն։ Դա քաղաքական որոշումներին կեղծ իրավական շղարշ տալու հանձնաժողով է, որ իր հայտարարությամբ քիչ առաջ ապահովեց Հայաստանի համար անվտանգության […]
Հայաստանի Տավուշի մարզում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները

Հայաստանի Տավուշի մարզում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները ներառել ենք զեկույցում։
Հավաքագրած փաստերը ևս մեկ անգամ վճռականորեն հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման սկիզբը կամ գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը։
Հենց միջազգային պահանջներից է բխում, որ չի կարելի թույլ տալ ադրբեջանական զինված ծառայողների որևէ ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ կամ ճանապարհներին։
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների առնչությամբ հետևյալը

Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո Ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող ձերբակալված քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելու և արժանապատվությունը նվաստացնող արարքների [փաստաբանների հայտարարությունների] առնչությամբ հետևյալը. 1. Փաստաբաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի այսօրվա հաղորդումները պետք է արժանանան քննության անհապաղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթը պարտադիր է։ Եթե անգամ […]
Բացարձակ անընդունելի, հայկական ինքնության, Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն [Կառավարությունն] առաջ տանում` Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անուն-ազգանունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»։

Բացարձակ անընդունելի, հայկական ինքնության, Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն [Կառավարությունն] առաջ տանում` Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի անուն-ազգանունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»։ Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը` դրանով առաջ տանելով իր ժխտողական քաղաքականությունը։ Ցեղասպանագետ գիտնականները, ինչպես նաեւ Հայոց […]
Հայաստանի Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Այգեհովիտ, Բերքաբեր, Սևքար, Ծաղկավան, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս սահմանային բնակավայրերում և Իջևան-Բերդ, Իջևան-Նոյեմբերյան ճանապարհների հատվածներում իրականացրել ենք մասնագիտական աշխատանքներ:

Փաստերով է ապացուցվում, որ անվերականգնելի վնասներ կհասցվեն Հայաստանի, նրա բնակիչների անվտանգությանը և որ պետական սահմանների որոշման` Կառավարության հայտարարած գործընթացը սկբունքային առումով է հակասում իրական դելիմիտացիային կամ սահմանազատմանը: Այս պահին ավարտման փուլում են փաստերի ամփոփման և վերլուծությունների աշխատանքները, որոնք կհրապարակվեն ավարտելուն պես:
Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է։

Սահմանների հարցը չի կարելի կտրել մարդուց։ Դա հենց մարդու անվտանգ ու ապահով կյանքի, նրա իրավունքների համար է։ Օրինակ` Ոսկեպար գյուղի բնակիչ Սամվել Սարուխանյանի տունը Կառավարության հայտարարած մեխանիկական ու բացարձակ անընդունելի քայլերի հեռանկարում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»։ Տան ամառային խոհանոցի և տնամերձ հողամասի մի մասը մնալու է Հայաստան, իսկ տունը և տնամերձ հողամասի […]
Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս և այլ բնակավայրերում, ինչպես նաև միջպետական ճանապարհի նշված բնակավայրերի հատվածներում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ:

Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Բերքաբեր, Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար, Բաղանիս և այլ բնակավայրերում, ինչպես նաև միջպետական ճանապարհի նշված բնակավայրերի հատվածներում իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ: Ապացույցները ևս մեկ անգամ հաստատում են, որ չի կարելի թույլ տալ ադրբեջանական զինված ծառայողների որևէ ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ կամ ճանապարհներին: Դա անհնարինության է վերածելու մարդկանց կյանքը, կոպտորեն խախտելու է նրանց իրավունքները […]
Հայաստանի ամերիկյան համալսարանում մի քանի օր առաջ կազմակերպեցինք քննարկում Գեղամ Ստեփանյանի, Արա Ղազարյանի և Սիրանուշ Սահակյանի մասնակցությամբ։ Քննարկումը վարում էր Ադելաիդա Բաղդասարյանը։

Հայաստանի ամերիկյան համալսարանում մի քանի օր առաջ կազմակերպեցինք քննարկում Գեղամ Ստեփանյանի, Արա Ղազարյանի և Սիրանուշ Սահակյանի մասնակցությամբ։ Քննարկումը վարում էր Ադելաիդա Բաղդասարյանը։ Անդրադարձանք Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերյան զինված հարձակումների ընթացքում ադրբեջանական՝ Արցախում քաոս առաջացնելու ռազմավարությանը, Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքին, Ադրբեջանում կամայական անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակման խնդիրներին։ Հայաստանի սահմանային անվտանգությանը վերաբերող հարցերը […]
Երուսաղեմի հայ համայնքը կոչով դիմել է միջազգային հանրությանը

«Երուսաղեմի հայ համայնքի սոցիալական, բարեգործական, երիտասարդական և քաղաքական կազմակերպությունների ու միությունների և, իհարկե, «SavetheArQ» շարժման ներկայացուցիչներս, հրատապ կոչով դիմում ենք միջազգային հանրությանը՝ խնդրելով մեր համայնքի համար խիստ վճռորոշ պահին աջակցելու Երուսաղեմի պատմական Հայկական թաղամասը պաշտպանելու գործում: Իսրայելի ոստիկանության վերջին գործողությունները վտանգավոր նշաձող են ավելացրել արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնց մենք բախվում ենք։ Չնայած Երուսաղեմի […]
Այս գիշերվա ադրբեջանական կրակոցները Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ և անմիջական հարևանությամբ ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության

Այս գիշերվա ադրբեջանական կրակոցները Հայաստանի Տավուշի մարզի գյուղերի (Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և այլն) ուղղությամբ և անմիջական հարևանությամբ ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունը երբեք չի գնալու խաղաղության։ Ադրբեջանի իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ռասիզմի ու ատելության վրա. դա նրանց համար գոյության երաշխիք է: Այս պարբերական բնույթ կրող հանցանքները խաթարել են մեր գյուղերի […]
Քննարկում Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով

Արման Թաթոյանի Լոնդոնում ՄԹ խորհրդարանի անդամների հետ հանդիպման հաջորդ օրը «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով Խորհրդարանի քննարկմանն օգտագործվել են մեր փաստահավաք աշխատանքների արդյունքները:Բարձրացվել է նաև Ադրբեջանի դեմ սանկցիաների հարցը:
Իրավունքների և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ն, «Արբանէ» հիմնադրամը և «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ-ն հրապարակել են համատեղ զեկույց` «Ադրբեջանի կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի խախտումները՝ հայերի նկատմամբ ռասսայական, էթնիկ խտրականության համատեքստում» խորագրով:

Մարտի 18-ին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին՝ ի պատասխան Ադրբեջանի 5-րդ պարբերական զեկույցին, որը վերջինս նույնպես ներկայացրել է Կոմիտեին՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ը կայանալիք 79-րդ նստաշրջանի համար:
Զեկույցն անդրադառնում է 2016-2019 թվականների ընթացքում Ադրբեջանի կողմից հայ զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված խոշտանգումներին:
Այս զեկույցում քննարկված միջադեպերը բացահայտում են Ադրբեջանի կողմից որդեգրված գործելաոճի համակարգված օրինաչափությունը, որը հատուկ ուղղված է հայկական ազգային և էթնիկ ծագում ունեցող անձանց դեմ:
Արձանագրված դեպքերը ցույց են տալիս, որ հայ զինվորների և քաղաքացիական անձանց գլխատումը հանդիսանում է ինչպես անմիջականորեն տուժած անձանց, այնպես էլ նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ:
Ավելին, սովորական դրույթներին չհետևելը և չհետաքննելը, ինչպես նաև խոշտանգումների հնարավոր մեղավորներին չպատժելը մեծացնում են անպատժելիության մակարդակը Ադրբեջանի ռազմական ուժերի և հասարակության շրջանում:
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին և պարգևատրումներին: Դա գործողություն է, որը խթանել է ատելությունը հայ քաղաքացիների նկատմամբ և երաշխավորել է խուսափելը քրեական պատասխանատվությունից: