Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին

Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին, որ խաթարում է մեր անվտանգությունն ու կոպտորեն ոտնահարում միջազգայնորեն երաշխավորված իրավունքները: Օրինակ` 1. Տավուշում Հայաստանի պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատման» հետևանքով ադրբեջանական զինված ծառայողներն անիրավաչափորեն են հայտնվում գյուղերի հարևանությամբ. դա խաթարում է մարդկանց անվտանգությունը և կոպտորեն խախտում է նրանց իրավունքները: 2. Տավուշի Կիրանց գյուղ տանող […]
Երեխաների պաշտպանության միջազգային օր

Սիրելի՛ երեխաներ, մանկության օրերն ամենապարզնն են ու անհոգը՝ պարուրված խաղերով ու երազանքներով: Մենք հետո՝ տարիներ անց ենք գնահատում ու կարոտում մանկության անցած օրերը: Մի՛ շտապեք մեծանալ, սիրելի՛ երեխաներ, վայելեք մանկության ձեր օրերն ու պահեք դրանք ձեր հիշողություններում:
Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ ոստիկաների անպատժելիությունը

Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ ոստիկաների անպատժելիությունը։ Հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը. նրանք տեսախցիկների առաջ հանցանքներ են բացահայտ գործում ու մնում անպատիժ, մեծ խմբով մարդ են դաժան ծեծի ենթարկում, նվաստացնում և այլն: Առավելագույնը, որ արվում է ծառայողական քննությունն է առանց հստակ արդյունքների ասենք, քրեական վարույթից խոսափելու, «թեմա […]
Ներկայիս իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է հանուն իր քաղաքական շահերի

Ներկայիս իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է հանուն իր քաղաքական շահերի՝ թիրախավորելու համար Հայ Առաքելական Եկեղեցուն, հեղինակազրկում Ոստիկանությանը ու դրանով իսկ թուլացնում պետության անվտանգությունը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետության անվտանգության կարևոր բաղադրիչ է և ունի սահմանադրական կարգավիճակ։ Այս մասին անգամ գրված է 2020թ․ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Իր հերթին Ոստիկանությունը պետության անվտանգությունն ու իրավակարգն ապահովող հենասյուներից է։ […]
Քաղաքական փորձ է արվում նսեմացնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում։

Այսօր Սարդարապատի հուշահամալիրի մոտ «սև բերետավոր» և «կարմիր բերտավոր» ոստիկանները պոկել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պանակեն (Աստվածամոր սրբապատկերով եպիսկոպոսական տարբերանշան), քաշքշել են հոգևոր հայրերին, դրսևորել են անհարգալից վերաբերմունք Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևոր հայրերի նկատմամբ: Այս ամոթալի արարքներից հետո իշխանությանը պատականող լրատվամիջոցներով տարածվում են սուտ տեղեկություններ, թե իբր Վերհափառ […]
Պետականությունն է մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը:

Պետականության, Հայրենիքի նվիրական արժեքները, մեր հերոսների սխրանքների գիտակցումը, մեկս մյուսի նկատմամբ հարգանքն ու բոլորիս համերաշխությունը, պաշտոնները պետությունից վեր դասող պաշտոնյաների բացառումը կլինեն երախտիքի լավագույն տուրքն այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի գնով են մեզ համար նվաճել ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ ու պատմական պատասխանատվությամբ պետք է ամրացնենք մեր Հայաստան պետությունը։ Շնորհավորում […]
Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի (Franck Papazian) գլխավորած պատվիրակության հետ

Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Ֆրանսիայի խորհրդարանի գործող ու նախկին պատգամավորներ, Ֆրանսիայի Հայ համայնքի ակտիվ անդամներ։ Հանդիպման սկզբում ընդգծել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի, Մուրադ Փափազյանի, CDCA-ի, ինչպես նաև Ֆրանսիայի Հայ համայնքի մյուս կառույցների ու անդամների կարևոր դերը […]
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ

Չի՛ կարելի քաղաքական շահերի համար նման ամոթալի պահվածք դրսևորել ու «առիթ» օգտագործելով Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժումը՝ քաղաքական հաշվեհարդարի ձևով հետապնդում նախաձեռնել սահմանադրական ամրագրում ունեցող Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։ Սա մեր հասարակությունը, Սփյուռքը պառակտող, ներքին թշնամանք հրահրող ու պետականությունը թուլացնող պահվածք է, որը հարիր չէ առհասարակ որևէ իշխանության։ Ի գիտություն Հայաստանի իշխանությունների՝ բերում եմ միջազգային փորձի […]
Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակ ունեցող Հայոց Ազգային Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ` օգտագործելով «պատեհ առիթը»:

Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակ ունեցող Հայոց Ազգային Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ` օգտագործելով «պատեհ առիթը»: Սկսած իշխանության գալու առաջին շրջանից Եկեղեցու` իբրև ինստիտուտի նկատմամբ դա անելու փաստերն ակնհայտ են` 1. Երբ 2018թ. «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը նախաձեռնողները Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում Մայր Աթոռի դեմ […]
Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում», որ վերաբերում է մեր երկրի պետական սահմանի, մեզանից յուրաքանչյուրի անվտանգությանը:

Կիրանցում ոստիկանները կամայական որոշումներով են սահմանափակել քաղաքացիների, գյուղերի բնակիչների ու մասնագիտական աշխատանք կատարող լրագրողների ազատ տեղաշարժը․ առանց իրավական կանոնների ստեղծված են ոստիկանական ինչ-որ անցակետեր, և մարդկանց տեղաշարժը թույլ են տալիս սեփական հայեցեղությամբ։ Առանց որևէ բացատրության ու հիմքերի է տեղի ունենում պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատումը», որի կանոնակարգի նախագիծ անգամ գոյություն չունի։ Պետական սահմանին և սահմանային […]
Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք:

Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել են նվիրական արժեք: Միայն այդ կերպ են նրանք կարողանում լինել անհաշվետու, թաքուն իրագործել պետական սահմանին և սահմանային անվտանգությանն առնչվող անօրինական որոշումներ ու հետո հնարովի «իրավական հիմքերով» օրինականության շղարշ տալ սեփական քաղաքական շահերի վրա հիմնված որոշումներին: Թափանցիկությունն ու հրապարակայնությունը նրանց համար հիմնարար խոչընդոտ է: Այս է պատճառը, […]
ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած հաղորդագրություններն ակնհայտ մոլորեցնում են հանրությանը և խախտում Հայաստանի անվտանգության համակարգը։

Գործընթացը հակադրվում է ՀՀ Սահմանադրության ու միջազգային պարտավորությունների հիմքերին ու իրավունքի գերակայությանն առհասարակ։ Այն հակաժողովրդավարական է, քանի որ տեղի է ունենում առանց մարդկանց ու հատկապես` տեղի բնակիչների իրական մասնակցության ու նրանց կարծիքը հաշվի առնելու: Նախ, Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովը սահամանազատման որևէ գործառույթ չունի։ Հայաստանում որևէ օրենքով, Կառավարության որևէ որոշմամբ կամ իրավական որևէ այլ […]