fbpx

Ադրբեջանական զինված ծառայողների ՀՀ ներխուժման ու ապօրինի ներկայության հետեւանքով Սյունիքի Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ հայտնվել են սոցիալական դժվար վիճակում

Մեր Հայրենիքի ամեն մասնիկի հետևում մարդկային ճակատագիր է, հայրական տուն, ընտանիք: Ադրբեջանական զինված ծառայողների ՀՀ ներխուժման ու ապօրինի ներկայության հետեւանքով Սյունիքի Տեղ համայնքի տասնյակ ընտանիքներ հայտնվել են սոցիալական դժվար վիճակում։ Մարդիկ զրկվել են օրենքով իրենց պատկանող վարելահողերն ու արոտավայրերը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից: Մոտ 4 տասնյակ ընտանիքներ ունեն սեփականության իրավունքի վկայականներ, բայց չեն կարողանում մոտենալ […]

Տեղ գյուղ ադրբեջանական հանցավոր ներխուժման հետևանքով Անդրանիկ Շեգունցը չի կարողանում տնօրինել օրինական փաստաթղթերով իրեն պատկանող 1,5 հեկտար հողատարածքը

Անդրանիկ Շեգունցը Տեղ համայնքի այն բնակիչներից է, որը զրկվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքից` վարելահողից: Տեղ գյուղ ադրբեջանական հանցավոր ներխուժման հետևանքով Անդրանիկ Շեգունցը չի կարողանում տնօրինել օրինական փաստաթղթերով իրեն պատկանող 1,5 հեկտար հողատարածքը։ Նա ունի սեփականության իրավունքի վկայական, կան նաև պահանջվող մյուս բոլոր հիմքերը, որոնք վկայում են, որ հողատարածքը 2003 թվականից պատկանում է հենց […]

Կապանի Ներքին Հանդ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները կատարում են կենդանիների գողություններ, գրեթե ամեն օր կրակում են տների հարևանությամբ, ապօրինաբար տեղադրում են ականներ, կտրել են աղբյուրից խմելու ջուրը, անօրինական ներկա են գերեզմանոցի ու եկեղեցու տարածքում

Մասնավորապես, այսօրվա փաստահավաք աշխատանքներով արձանագրել ենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողները գյուղի տարածքում իրենց դիրքերն ավելի են ամրացրել։ Նրանք շարունակում են խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը։ Գրեթե ամեն օր գյուղի տարածքում անօրինական տեղակայված իրենց դիրքերից արձակում են կրակոցներ: Զբաղվում են գողություններով։ Օրինակ` անցյալ տարվա հոկտեմբերին գողացել են […]

Փաստահավաք աշխատանքներ՝ Սյունիքի Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերում

Սյունիքի Տեղ, Կոռնիձոր, Արավուս գյուղերում վաղ առավոտից իրականացրել ենք փաստահավաք աշխատանքներ: Ապացույցներով ամրագրել ենք ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքինշխան տարածք` Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում: Փաստերը հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունն ուղղակի անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել օրինական հիմքերով իրենց պատկանող արոտավայրերն ու վարելահողերը: Խաղաղ բնակիչների […]

Արման Թաթոյանը միջազգային լրագրողներին ներկայացրել է Արցախում ու Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցավոր արարքների ապացույցները

Ադրբեջանական կառավարության գործակալների կողմից Արցախի շրջափակման, ադրբեջանական թշնամանքի ապացույցներն ու իրական մտադրությունները Արման Թաթոյանը ներկայացրել է Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության միջազգային հաղորդակցությունների բաժնի ղեկավարին ու միջազգային լրագրողների։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում ու Հայաստանի սահմանային բնակավայրերում ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության, նրանց հանցավոր արարքների փաստերը: Արման Թաթոյանն ընգծել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կոպտորեն խախտում […]

Սյունիքի ու Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական հանցավոր կրակոցները ՀՀ ներխուժած դիրքերից են

ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում ադրբեջանական այսօրվա կրակոցները, այդ թվում` ականանետային միջոցներից, որոնց հետանքով ունենք զոհված ու վիրավոր զինծառայողներ, ադրբեջանական այն դիրքերից են, որոնք ապօրինաբար տեղակայվել էին վերջերս: Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հատվածում ադրբեջանական հանցավոր կրակոցները ՀՀ ներխուժած դիրքերից են. այստեղ նաև դադարեցված է Սոթքի հանքավայրի աշխատանքը, իսկ անձնակազմը` տարհանված: Սա ադրբեջանական իշխանությունների հստակ […]

Արցախի կյանքի ճանապարհը փակելու 114-րդ օրը՝ ապրիլի 4-ին, ադրբեջանական կառավարության գործակալները ահաբեկել են Գորիսից Ստեփանակերտ գնացող 27 քաղաքացիներին ու խոչընդոտել նրանց տեղաշարժը։

1. Ադրբեջանական «էկոակտիվիստները» ներխուժել են մեքենաներ, ահաբեկել ու սպառնացել են մարդկանց։ 2. Ադրբեջանական կողմը նշում է, որ մեքենաներում եղել են տղամարդիկ` իբր փորձելով արդարացնել իրենց արարքը: Ապացույցները վկայում են, որ Ստեփանակերտ գնացողների մեջ եղել են բացառապես Արցախի քաղաքացիներ, մեծամասամբ տարեցներ, երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձիք։ Կատարվածի հետեւանքով վատացել է 4 կանանց ինքնազգացողությունը։ 3. Արցախ մուտք […]

Քննարկում Գերմանիայի, Ավստրիայի եւ Շվեյցարիայի 20-ից ավելի լրագրողների հետ։

Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը արտասահմանցի լրագրողների հետ քննարկել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների հետեւանքները, ադրբեջանական անօրինական ներխուժումները, Արցախ-Հայաստան կյանքի ճանապարհը փակելու եւ էթնիկ զտումների ադրբեջանական քաղաքականությունը: Ներկայացրել է նաեւ ադրբեջանական հանցավոր արարքները սահմանային բնակավայրերի նկատմամբ, մասնավորապես` այն, որ բնակիչները չեն կարողանում օգտագործել իրենց արոտավայրերը, խոտհարքներն ու վարելահողերը, […]

Նոր զեկույց, որն առավել կոնկրետացնում է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակած, այսպես կոչված, «էկոակտիվիստներին»

Լրացուցիչ ուսումնասիրությամբ վեր են հանվել և նույնացվել Ադրբեջանական իշխանության էթնիկ զտումների քաղաքականությանը մասնակցող ուսանողները և այն կրթական հաստատությունները, այդ թվում` համալսարանները, որտեղ նրանք սովորում են: Այս երիտասարդ «էկոակտիվիստ» գործակալները նույնպես առնչություն չունեն շրջակա միջավայրի պահպանության հետ, Ադրբեջանական իշխանության վերահսկողության ներքո են և լցված են հայատյացությամբ: Այս ուսանողների մասին տվյալները կուղարկվեն միջազգային կառույցներին և արտասահմանյան կրթական […]

«Ես մտածեցի՝ երբեք չեմ տեսնի ծնողներիս». Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ու Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն անգլերեն նոր զեկույց են հրապարակել Արցախում երեխաների վիճակի վերաբերյալ

Արցախի երեխաներն արդեն 79 օր անմարդկային պայմաններում են ապրում, որոնք բառերով հնարավոր չէ նկարագրել: Արցախի մարդու իրավունքների պաշտպանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Արցախում, իսկ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը` Հայաստանում: Հավաքագրվել են ապացույցներ, որոնք վերլուծվել անգլերեն նոր համատեղ զեկույցում, որը ցույց է տալիս Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը փակած, այսպես […]

Skip to content