Սահմանային ներկա վիճակն իրական փաստերը թաքցնելու և ժամանակին լուծումներ չտալու հետևանք է

2021թ. (հատկապես հոկտեմբերից) սկսած փաստերով անդադար ասում էի, որ ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ են ամրանում Հայաստանի տարածքի ներսում` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կութ-Նորաբակ-Վերին Շորժա հատվածում, որ բետոնապատում են իրենց դիրքեր տանող ճանապարհները, կառուցում են մեծ ապաստարաններ, ավելացնում են սպառազինություն և այլն: Հատուկ այնպես էի ասում, որ ՊՆ-ին ու ամբողջ պետությանն այս հանցավոր արարքների դեմ պայքարի […]
Հրատապ զեկույց՝ Ակնայի (Աղդամի) ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի (Լաչին) միջանցքին

Հրատապ զեկույց՝ Ակնայի (Աղդամի) ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի (Լաչին) միջանցքին
Ադրբեջանական կողմը Հակարի կամրջի մոտ` Լաչինի (Բերձորի) ճանապարհին տեղայաված իրենց «անցակետից» ապօրինի ազատությունից զրկել և առևանգել է Արցախի 3 երիտասարդ խաղաղ բնակչի։ Նրանք Հայաստան էին գալիս ուսման նպատակով` ռուս խաղաղապահների միջնորդությամբ:

Պարզ է չէ՞, որ ադրբեջանական իշխանության ախորժակը նոր է բացվում: Բա ու՞ր են ամեն գնով կեղծ խաղաղություն քարոզողները, բան չկա՞ ասելու: Ադրբեջանական իշխանության դեպքում նույնիսկ միջազգային որևէ երաշխիք չի գործում, ուր մնաց նրանց հետ մենակ մնալու դեպքում: Այս պահի տեղեկություններով` ադրբեջանական կողմն ապօրինաբար ազատությունից զրկել և առևանգել է 3 արցախցի երիտասարդի, այդ թվում` բիրտ ուժի […]
Արման Թաթոյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սյունիք` ոչ միան փաստահավաք աշխատանքների, այլ նաև մի քանի կարևոր նախաձեռնություններով:

Մեր երկիրը, ցավոք, անվտանգության լրջագույն խնդիրներ ունի: Մոռացության է մատնված, որ Հայաստանի ներսում կան ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ, որոնք հանցավոր արարքներով ու իրենց հանցավոր ներկայությամբ խաթարել են մեր երկրի անվտանգությունը, անհնարինության են վերածել Գեղարքունիքում, Վայոց ձորում ու Սյունիքում շատ մարդկանց կյանքը: Արցախի ճանապահի փակվելու պատճառով Գորիսն ու Տեղը դարձել են մեկուսացած (նախկինում այստեղով էր անցնում […]
Մարդասիրական քողի ներքո ադրբեջանական իշխանությունը, կեղծ ցուցակներ կազմելով, Հայաստանի ամբողջ տարածքը ներկայացնում է Ադրբեջան:

Ադրբեջանի իշխանության ուղիղ համակարգմամբ, նկատի ունենալով Հայաստանը, «Արևմտյան Ադրբեջան» բացարձակ կեղծ հայեցակարգի շրջանակում կազմվել են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձողների համար համակարգող մարդկանց հատուկ ցուցակներ: Այդ ցուցակներում Հայաստանի քաղաքների ու գյուղերի անվանումները ներկայացված են ադրբեջանական կեղծ անվանումներով։ Սա իրականում ադրբեջանական իշխանության ռազմաքաղաքական ծրագիր է, բայց փորձ է արվում դրան տալ մարդասիրական բնույթ՝ թաքցնելու համար Հայաստանի […]
Հանդիպում Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ

Արման Թաթոյանը հանդիպել եմ Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Քննարկել ենք նրա մանդատի, ցեղասպանությունների կանխարգելման հարցում ՄԱԿ-ի դերի և համագործակցության հարցեր։
Ադրբեջանի իշխանությունը ոչնչացնում է հայկական էթնիկ ինքնությանը վերաբերող ամեն ինչ (եկեղեցիներ, խաչքարեր և այլն), խրախուսում է ատելության վրա հիմնված սպանություններ, խոշտանգումներ և այլ հանցանքներ:
Ադրբեջանի իշխանությունը ոչնչացնում է հայկական էթնիկ ինքնությանը վերաբերող ամեն ինչ (եկեղեցիներ, խաչքարեր և այլն), խրախուսում է ատելության վրա հիմնված սպանություններ, խոշտանգումներ և այլ հանցանքներ: Այս ամենն արվում է նույն կերպ, ինչ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: 2020թ. 44-օրյա պատերազմից անմիջապես հետո` դեկտեմբերի 10-ին (Մարդու իրավունքների միջազգային օր) Բաքվում ռազմական արյունալի շքերթի բացմանը սա իրենց ելույթներով հաստատել […]
Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ:

Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն: Սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022թ. սկսած Հայաստանի դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս`քարոզչական բաղադրիչներով թե´ ներքին, թե արտաքին լսարանի համար: Պետք է ճիշտ գնահատենք սպառնալիքները, որ կարողանանք […]
Ադրբեջանական իշխանությունը Հայաստանի հետ կապված խորացրել է թշնամանքի նոր ուղղություն՝ հատկապես 2022թ.-ից սկսած:

Տարվում է ատելության վրա հիմնված ֆաշիստական կազմակերպված պետական քաղաքականություն՝ Հայաստանի ամբողջ տարածքը ադրբեջանական ներկայացնելու համար: Այդ նպատակով պետական ուղղորդմամբ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, որի շրջանակներում ակտիվ աշխատանքներ են տարվում թե´ ներքին, թե´ արտաքին լսարանի համար: Այս նպատակին ծառայեցված են ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները՝ սեփական կայքէջերում բացելով առանձին սյունակ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով։ Լրատվամիջոցներից շատերն […]
Արցախում սովամահության դեպքն իրական է

Քիչ առաջ Արման Թաթոյանը խոսել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ուսումնասիրել են փաստաթղթերը: Այս պահին իրականացնում են ապացույցների հրատապ ամրագրում, այդ թվում` անհրաժեշտ թարգմանություն: Կարևոր է չմոռանալ, որ սա ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետևանք է, էթնիկ հայկական ինքնության նկատմամբ պաթոլոգիկ ատելության արդյունք, իսկ խաղաղասիրությունն էլ բացարձակ կեղծիք է:
AGBU գլոբալ առաջնորդության ծրագրի շրջանակներում Արման Թաթոյանը հանդիպել է ծրագրի մասնակիցներին:

AGBU-ն (ՀԲԸՄ` Հայ բարեգործական ընդհանուր միություն) իրականացնում է կարեւոր ծրագրեր՝ միավորելով աշխարհասփյուռ հայ համայնքները, Հայաստանն ու Արցախը: Նմանատիպ ծրագրերը նպաստում են Հայաստանում եւ Արցախում համատեղ նախաձեռնությունների իրագործմանը: Երիտասրադների հետ հանդիպմանն Արման Թաթոյանը ներկայացրել է Հայստանի և Արցախի անվտանգության սպառնալիքները, ադրբեջանական հայատյաց ֆաշիստական ցեղասպան քաղաքականության, Հայաստանի ու Արցախի նկատմամբ հանցանքների, անօրինական ներխուժումների փաստերը: Ադրբեջանի իշխանությունը թիրախի […]
Անհապաղ միջոցներ են անհրաժեշտ` ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախում (Լեռնային Ղարաբաղ) զանգվածային ցեղասպանությունը կանխելու համար. միջազգային ուղերձ:

Արցախում տեղի է ունենում զանգվածային (մարդասիրական) աղետ։ 120.000 հայեր արդեն 240 օր է, ինչ ադրբեջանական շրջափակման մեջ են։ Մարդիկ, հատկապես երեխաները, հղի կանայք և տարեցները թերսնման պատճառով բախվում են առողջական սուր խնդիրների: Արցախում բացակայում են ամենաանհրաժեշտ սննդամթերքն ու կենսական կարևոր ապրանքները։
Ադրբեջանի հայատյաց ֆաշիստական քաղաքականությունը և միջազգային իրավունքի հանցավոր խախտումների համար անպատժելիությունը խթանում են Արցախում բնակվող էթնիկ հայերի նկատմամբ նոր և ավելի դաժան վարքագիծ: Արցախում էթնիկ զտումները և ցեղասպանությունը ադրբեջանական իշխանության գլխավոր առաջնահերթություններն են։
Միջազգային առանցքային արժեքների նկատմամբ Ադրբեջանի արհամարհանքը հասել են հնարավոր ամենաբարձր մակարդակին։ Նրանք արդեն նույնիսկ քաղաքացիական բուժառուի (պացիենտի) են առևանգում ԿԽՄԿ-ի կազմակերպած տեղափոխության ժամանակ, ինչին ադրբեջանական կողմը տվել էր իր նախնական համաձայնությունն ու հաստատումը:
Չի կարելի թույլ տալ, որ այս (մարդասիրական) աղետը շարունակվի։ Անհապաղ գործողությունները բացարձակ անհրաժեշտություն են հենց այս պահին՝ իրական մարդկային կյանքեր փրկելու համար: