Ադրբեջանի իշխանությունը ոչնչացնում է հայկական էթնիկ ինքնությանը վերաբերող ամեն ինչ (եկեղեցիներ, խաչքարեր և այլն), խրախուսում է ատելության վրա հիմնված սպանություններ, խոշտանգումներ և այլ հանցանքներ:
Այս ամենն արվում է նույն կերպ, ինչ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:
2020թ. 44-օրյա պատերազմից անմիջապես հետո` դեկտեմբերի 10-ին (Մարդու իրավունքների միջազգային օր) Բաքվում ռազմական արյունալի շքերթի բացմանը սա իրենց ելույթներով հաստատել են թե´ Ադրբեջանի , թե´ Թուրքիայի նախագահները:
Արման Թաթոյանի ելույթը Ճշմարտության և արդարության կենտրոնի կոնֆերանսին` Հայաստանի ամերիկյան համալսարանում: