fbpx

Ինչպես արդյունավետ համոզել բանակցությունների ժամանակ. կայացել է հիմնադրամի երկրորդ դասընթացը

Ինչպես արդյունավետ համոզել բանակցությունների ժամանակ. կայացել է հիմնադրամի երկրորդ դասընթացը

«Թաթոյան» հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 3-ին տեղի ունեցավ բանակցությունների ժամանակ արդյունավետ համոզելուն նվիրված թեմայով դասընթացը։ Կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց բանակցությունների ժամանակ գրագետ և համոզիչ ելույթ ունենալու, զրուցակցի մանիպուլյացիաներից խուսափելու և փաստարկների միջոցով պահանջված արդյունքին հասնելու մեթոդները և պատասխանեց ներկաների հարցերին։

«Մենք, իհարկե, այսպիսի կարճ դասընթացով հմտություններ ձևավորելու նպատակ չենք դնում, ավելի շատ շեշտադրում ենք, թե ինչ ուղղություններով կարող են զարգանալ այդ հմտությունները, որպեսզի բանակցությունների արդյունքում գրանցվի ցանկալի արդյունք՝ առանց վնասելու միջանձնային հարաբերությունները»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը։

«DSA խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը նշեց, որ բիզնեսում ևս շատ կարևոր է արդյունավետ հաղորդակցության և հատկապես դիմացինին համոզելու կարողությունը. «Այսօրվա հանդիպման գլխավոր մեխն այն էր, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին հաղորդակցության շրջանակում պետք է ունենաս հստակ պատկերացում, որ համոզելը ոչ թե պարտադրանք է, այլ լսելու, հասկանալու, ապրումակցելու և փաստարկելու գործընթաց»։ Մասնակիցներն առանձնացրին դասախոսության ընթացքում ներկայացված այն օրինակները, որոնք կարևոր ազդեցություն են ունենում հաղորդակցությունների տարբեր մակարդակներում։ «Ինձ տպավորեց այն փաստը, որ մեր գործողությունների ժամանակ ավելի հաճախ գերակշռում են էմոցիաները, և մենք չենք օգտագործում ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է ռացիոնալ մտածողության համար։

Բացատրությունն այն է, որ այդպես ուղեղը հանգստանում է»,- ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ուսանող Լյուսի Խալաթյանը։ Արուս Խլոպուզյանն էլ նշեց, որ դասընթացի արդյունքում հասկացավ, թե ինչպես պետք է զարգացնել համոզելու հմտությունը։ «Նախկինում ես այլ պատկերացում ունեի բանակցությունների հմտությունների և արդյունավետ հաղորդակցության վերաբերյալ, բայց հիմա պարզեցի, թե այն որքան կարևոր է ոչ միայն մասնագիտական, այլ անգամ անձնական կյանքում»,- նշեց նա։

Հանդիպմանը մասնակցում էին հիմնականում ուսանողներ, տարբեր ոլորտների երիտասարդ մասնագետներ։

Հիշեցնենք, որ առաջին դասընթացը նվիրված է եղել առաջնորդների հաղորդակցության հմտությունների զարգացմանը։

Տարբեր բուհերի ուսանողների 67 հայեցակարգերից 10-ը ներկայացվեցին բանավոր քննարկման և վերջնական փուլին: Միջոցառումը կազմակերպել էին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և «Հայրենամետ» ՀԿ-ն:

Ավարտվեց Հարվարդի բանակցային մեթոդաբանությամբ կազմված բանակցային հմտություններին վերաբերող դասընթացների շարքը, մասնակիցները ստացան հավաստագրեր։ «Թաթոյան» հիմնադրամի կազմակերպած դասընթացները վարեց կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

«Թաթոյան» հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 3-ին տեղի ունեցավ բանակցությունների ժամանակ արդյունավետ համոզելուն նվիրված թեմայով դասընթացը։ Կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց բանակցությունների ժամանակ գրագետ և համոզիչ ելույթ ունենալու, զրուցակցի մանիպուլյացիաներից խուսափելու և փաստարկների միջոցով պահանջված արդյունքին հասնելու մեթոդները…

2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային…

Արման Թաթոյանը՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրավերով, Մոսկվայում հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության ընթացքում ազատությունից զրկելու, մասնավորապես՝ ձերբակալման, ձերբակալված անձի իրավունքների և դրանց երաշխավորման խնդիրներին, ինչպես նաև անթույլատրելի պրակտիկ դրսևորումներին։ Դասախոսության ընթացքում…

Վերքերը չեն սպիացել, ձեր սխրանքը չի խամրելու: Հավերժ փառք ու խոնարհում հանուն Հայրենիքի ընկած Հերոսներին:

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին: Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ…

ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի`…

Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն…

ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ: Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության,…

ԱՄՆ-ում Լոս Անջելեսի հրդեհների հետևանքներն իրապես աղետալի են` տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր անտուն մնացած մարդիկ: Հրդեհները հատկապես մեծ վնասներ են պատճառել մեր հայրենակիցներին` ավերելով ոչ միայն մարդկանց տներ, այլ նաև հայկական համայնքի կառույցների շենքեր: Հատկապես ցավալի էր տեսնել` ինչպես…

Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագիրն արդեն երկրորդ անգամ Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն։ Ադրբեջանական իշխանական հեռուստաընկերությունը Հայաստանի Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրը պատմական փաստերի կեղծումով ներկայացնում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս։ Այս տեսանյութում Հառիճավանքը ներկայացվում է՝ որպես ալբանական կրոնական,…

Skip to content