fbpx

Կենսագրույթուն

Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն

 Կրթությունը

  • 2002թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
  • 2002-2004թթ. սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
  • 2004թ. ընդունվել է ցերեկային ուսուցմամբ ասպիրանտուրա՝ որպես ԵՊՀ քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ:
  • 2007թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն եւ ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսությունը շարադրված է ռուսերեն լեզվով՝ «Գործի քննությունը քրեադատավարական գործառույթների համակարգում (համեմատաիրավական վերլուծություն)» թեմայով:
  • 2011թ. ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում, որը նույն թվականին հաստատվել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:
  • 2012-2013թթ. սովորել եւ ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցը (UPenn Law)՝ մագիստրոսական ծրագրով: Իրավունքի դպրոցին զուգահեռ, սովորել է նաեւ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն բիզնես դպրոցի (Wharton Business) գործնական կրթության ծրագրով:
  • Փենսիլվանիայի համալսարանում սովորելու ընթացքում 2013 թ. նրան շնորհվել է պատվավոր մագիստրոսի վկայագիր:

 

Աշխատանքային գործունեությունը

  • 2022թ. հունիս ամսից հանդիսանում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրենը։
  • 2016թ. փետրվարի 23-ին ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2022թ. փետրվարի 23-ը։
  • 2013թ. նոյեմբերից մինչև 2016թ. փետրվար ամիսը եղել է  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալը:
  • 2013թ. նոյեմբերից մինչև 2016թ. փետրվար ամիսը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը:
  • 2013թ. մարտ ամսից մինչև 2019թ. հունվար ամիսը որպես միջազգային խորհրդական՝ ներգրավված է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հատուկ ծրագրում՝ կապված ՌԴ հասարակական դիտորդական հանձնաժողովների գործունեության աջակցության եւ խոշտանգումների կանխարգելման հետ:
  • 2011թ. ընտրվել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (CPT) անդամ՝ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունից: 2019թ. վերընտրվել է նույն կոմիտեի անդամ։
  • 2011թ. ընթացքում, որպես ԵԱՀԿ իրավական հարցերով փորձագետ, կանադացի դատախազի հետ միասին մասնակցել է ՀՀ դատախազության բարեփոխման ծրագրի եւ զեկույցի կազմմանը:
  • 2010թ.-ից եղել է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ:
  • 2010-2014թթ. եղել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի վերանայման միջազգային համակարգի ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության դեմ գրասենյակի (UNODC) միջազգային գնատահող խմբի անդամ:
  • Այնուհետեւ, մինչեւ 2012թ. աշխատել է որպես Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP) Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի  (SCIBM) իրավական համակարգող/փորձագետ: Կառավարության հետ համատեղ աշխատանքներում ՄԱԿ-ի կողմից ղեկավարել է ՀՀ սահմանային անվտանգության ռազմավարության և միջոցառումների ծրագրի աշխատանքները։
  • 2010թ. ապրիլից մինչեւ 2013թ. նոյեմբեր ամիսը համատեղության կարգով աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդականի պաշտոնում:
  • ՄԱԶԾ (UNDP) ծրագրի շրջանակներում 2010թ. սկզբում ղեկավարել է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի կազմման մասնագիտական աշխատանքային խումբը: Զեկույցը վերաբերում է դատապարտյալների իրավունքների ապահովման միջազգային չափանիշների ուսումնասիրությանը:
  • 2009թ. ներգրավվել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես ազգային կանխարգելման մեխանիզմի (OPCAT սկզբունքներին համապատասխան) գործունեությանը: Պատասխանատու է եղել քրեակատարողական հիմնարկներ ու այլ փակ հաստատություններ մոնիտորինգային այցերի իրականացման, զեկույցների մշակման համար: Մարդու իրավունքների պաշտպանի համակարգմամբ՝ իրականացրել է նրան առընթեր խոշտանգումների կանխարգելման խորհրդի ստեղծման աշխատանքները:
  • 2009թ. որպես իրավական հարցերով խորհրդատու՝ համատեղությամբ աշխատել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի Հարավային Կովկասում փախստականների կարգավիճակի ամրապնդման ծրագրում:
  • Մինչեւ դատախազ նշանակվելը՝ 2006-2009թթ. Մարդու իրավունքների պաշտպանի համակարգմամբ ղեկավարել է մի շարք արտահերթ զեկույցների մշակման աշխատանքները:
  • 2009թ. օգոստոսից մինչեւ նույն թվականի հոկտեմբեր ամիսն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ որպես վարչության դատախազ:
  • 2007թ. դեկտեմբերից աշխատել է Միավորված ազգերի զարգացման ծրագրում (UNDP)՝ որպես Հարավային Կովկասում թմրամիջոցների հակազդման ծրագրի 5-րդ փուլի (SCAD V) իրավական բաղադրիչի համակարգող/փորձագետ: Այդ կարգավիճակում այլ հարցերի թվում ղեկավարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ թմրամոլության կանխարգելման ոլորտի՝ ՄԱԿ-ի կողմից բարեփոխումների մշակման աշխատանքները:
  • 2007թ. մարտ ամսին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի խորհրդական և աշխատել է մինչեւ 2007թ. դեկտեմբեր ամիսը:
  • 2004թ. աշխատանքի է անցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես իրավական հարցերով մասնագետ, իսկ ապա՝ ավագ մասնագետ Քրեադատավարական եւ զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնում՝ ներգրավված լինելով նաև արագ արձագանքման բաժնի աշխատանքներին: Անմիջականորեն մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան եւ արտահերթ զեկույցների կազմմանը 2004-2010թթ.:
  •  2003թ. հունվար ամսից Արման Թաթոյանն աշխատել է «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» (ՇՄԻՊԿ, EPAC) ՀԿ-ում՝ որպես իրավական հարցերով փորձագետ:

 

Գիտամանկավարժական գործունեությունը

  • 2005թ. դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ որպես քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: 
  • 2013թ. դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA)` անգլերեն լեզվով, իսկ 2022թ. փետրվար ամսից նշանակվել է նույն համալսարանի պրոֆեսոր։
  • 2014թ. մինչև 2016թ. դասվանդել է Արդարադատության ակադեմիայում:
  • Հեղինակ եւ համահեղինակ է 3 գիտական մենագրության եւ շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով):

 

Լեզուների իմացությունը

  • Հայերեն, անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն

 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու զավակ: Կուսակցական չէ:

 

Skip to content