fbpx

Դադարեցնենք կեղծիքների տարածումը

  • Ընտրել արժույթը.
  • ֏
  • $
210֏
0% է հավաքվել
20,000,000֏
թիրախից

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի մասնագետները ծավալուն աշխատանք են կատարում Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի վերաբերյալ ադրբեջանական կեղծիքները վեր հանելու և դրանց մասին աշխարհին տեղեկացնելու համար։ 

Ուսումնասիրություններում ու զեկույցներում ներկայացված են ադրբեջանական հայատյաց և ռասիստական քաղաքականության ապացույցներ։

Զեկույցները տպագրվում և տարածվում են աշխարհի տարբեր երկրներում, ուղարկվում են միջազգային կառույցներին։

Այդ աշխատանքի շնորհիվ ստեղծվում են ադրբեջանական կեղծիքներին հակադարձելու հիմքեր։

2020թ. 44-օրյա պատերազմից հետո հատկապես ակտիվացած «Արևմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգով իրականացնվում է ադրբեջանական պետական ծրագիր, որը ոչ միայն ներառում է բացահայտ զավթողական տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, այլ նաև մարդասիրական շղարշի ներքո առաջ է տարվում ադրբեջանցիներով Հայաստանի մի քանի հարյուր բնակավայր բնակեցնելու արհետսածին թեզը։ Դրանով նպատակ է հետապնդվում սկզբունքային փոփոխության ենթարկել Հայաստանի ժողովրդագրական պատկերը և ապահովել Հայաստանի զավթման ծրագրի իրագործումը։ Կեղծվում է պատմություն և մշակույթ, իրագործվում է Հայաստանի բազմադարյա հոգևոր ու մշակութային ժառանգությունը, հզոր պատմությունը յուրացնելու ծրագիր։ 

Ադրբեջանի իշխանությունը հայ ժողովրդի նկատմամբ բորբոքում է ազգային ու կրոնական թշնամանք ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտաքին աշխարհում։ Ադրբեջանական գլխավոր թիրախներից է Հայկական սփյուռքը, ինչպես նաև Հայաստանի և Սփյուռքի միջև թշնամանք ստեղծելը։

Այս ամենն ուղղված է հայկական ինքնության ոչնչացմանը, այդ թվում՝ ազգային արժեքների ու ազգային արժանապատվության նսեմացման միջոցով։ 

Անպատժելիությունը պատերազմական հանցանքների ու այլ խախտումների համար նրանց դարձնում է սանձարձակ ու առավել ագրեսիվ։

Մենք պետք է աշխարհին ցույց տանք ճշմարտությունը և հասնենք արդարության վերականգնման։ 

Ձեր ներդրումը կօգնի միասին կատարել կարևոր աշխատանքներ և հասնել պահանջվող արդյունքների։ 

0.00% Հավաքված
210֏ հավաքագրվել է
2 Նվիրատու
XX Days Left
  1. Nelly Aghabekyan

    10֏
Skip to content