fbpx

Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի (Franck Papazian) գլխավորած պատվիրակության հետ

Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի (Franck Papazian) գլխավորած պատվիրակության հետ

Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին Ֆրանսիայի խորհրդարանի գործող ու նախկին պատգամավորներ, Ֆրանսիայի Հայ համայնքի ակտիվ անդամներ։

Հանդիպման սկզբում ընդգծել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի, Մուրադ Փափազյանի, CDCA-ի, ինչպես նաև Ֆրանսիայի Հայ համայնքի մյուս կառույցների ու անդամների կարևոր դերը հատկապես 44-օրյա պատերազմից հետո ու դրանից հետո Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքները բացահայտելու, աշխարհին ու Ֆրանսիայի իշխանություններին ներկայացնելու հարցում։

Այնուհետև, հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի, Տավուշի մարզերում փաստահավաք աշխանքների արդյունքները՝ կապված, այսպես կոչված, սահմանազատման, դրա հետևանքով սահմանային բնակիչների իրավունքների խախտումների ու անվտանգության խաթարման հետ։

Ադրբեջանական թշնամանքի քաղաքականությունը Հայաստանի բնակիչներին պատճառում է տառապանքներ, նրանց զրկել է սեփականութունից ու անվտանգ կյանքի հնարավորությունից, եկամուտ վաստակելու հնարավորությունից:

Քննարկել են Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող Արցախի գործող ու նախկին ղեկավարների, հայ զինվորականների ազատ արձակման հետ կապված խնդիրներ։

Նախանշել են հետագա համատեղ աշխատանքի ուղղությունները Հայաստանում ու Արցախում հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական հանցանքներն աշխարհին ներկայացնելու, նրանց կեղծիքների տարածումը թույլ չտալու հարցերում:

Այսօր Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հպարտացել է, թե Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում տների տանիքներ են նորոգվել և պարծեցել է, թե խոստում է պահել:  Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ իրենց պաշտոնները պահելու մոլուցքի պատճառով…

Բացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ: Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության…

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՛՛Wine & Talk՛՛  միջոցառումը, որի ընթացքում համալսարանի շրջանավարտների հետ քննարկեցինք Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները, Ադրբեջանի ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը։ Քննարկեցինք Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանման ու դրա համար պատասխանատվության, արցախահայության վերադարձի իրավունքի միջազգային մեխանիզմների…

Արման Թաթոյանը Մոսկվա այցի շրջանակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում նոյեմբերի 18-ին հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկել են Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները (Սահմանադրական դատարանի 2024թ. սեպտեմերի 26-ի վտանգավոր…

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 6-ի ժողովին։ Ժողովին ներկայացրել է զեկույց Հայաստանում իրավական անվտանգության խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձել եմ, այսպես կոչված, Սահմանազատման կանոնակարգին, ՀՀ սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշման խիստ մտահոգիչ դիրքորոշումներին` կապված…

Նյու Յորքի Սիթի Յունիվերսիթի համալսարան Ջոն Ջեյ քրեական արդարադատության քոլեջում դասախոսության ընթացքում (նաև դասախոսների մասնակցությամբ) անցյալ շաբաթ Արման Թաթոյանը քննարկել է Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց շարունակվող քաղաքականությունը և դրանց համար պատասխանատվության հարցերը` հաշվի առնելով…

Մարդու իրավունքների միջազգային առաքելություն Ֆրանսիայում (Փարիզ, Ստրասբուրգ, Լիոն, Մարսել) և Միացյալ Թագավորությունում (Լոնդոն) ուղղված է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերի բացահայտմանը և դրանց մասին իրազեկության բարձրացմանը։ Այս առաքելությունը նպատակ ուներ նպաստել արդարադատությանը, խաղաղությանն ու անվտանգությանը: Հայկական սփյուռքի կազմակերպությունների…

Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում դասախոսության ընթացքում Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց քաղաքականությունը քննարկել ենք այն տեսանկյունից, որ դրանք լիարժեք վկայում են հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության [առկա] շարունակվող ցեղասպան մտադրության (genocidal intent) ու պատասխանատվության պարտադիր…

Հոկտեմբերի 15-ին քննարկումներ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, մասնավորապես`  -  փաստերով ներկայացվել են հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի եւ թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը: -  Փաստեր ՀՀ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստան սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ…

Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը Արման Թաթոյանը քննարկել է` - Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը: - Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձը: - 2020 թվականից ի…

Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը Փարիզում հոկտեմբերի 10-ին մամուլի ասուլիս են տվել Ֆրանսիայի լրագրողների՝ հայերի իրավունքների ադրբեջանական խախտումների ու պաշտպանության մեխանիզմների հարցերով: Ասուլիսին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում և Հայաստանում: Բանախոսների ելույթներն ընդգրկել են հետևյալ հիմնական թեմաները՝…

Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանը և Գառնիկ Քերքոնեանը հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել են Արցախի և Հայաստանի ժողովուրդների նկատմամբ ադրբեջանական հանցագործությունների կապակցությամբ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու, արցախահայերի իրենց հայրենիք վերադարձի և Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայերի հայրենադարձման հետ կապված…

Skip to content