fbpx

Ոստիկանության բաժնում փաստաբաններին ու անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքը խիստ մտահոգիչ է, դրան պետք է հաջորդի քննություն` մեղավորների պատիժով

Ոստիկանության բաժնում փաստաբաններին ու անչափահասներին ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքը խիստ մտահոգիչ է, դրան պետք է հաջորդի քննություն` մեղավորների պատիժով

Այսօր ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել այն մասին, որ 2023 թվականի փետրվարի 9-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնում ոստիկանության մի խումբ ծառայողներ շարունակական բռնություն են գործադրել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ: Ըստ հայտարարության՝ ոստիկանության ծառայողները տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են փաստաբաններին:

Ոստիկանության կողմից բռնությունն առհասարակ քրեորեն պատժելի արարք է: Մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանի նկատմամբ բռնությունն այն էլ ոստիկանության բաժնում բացարձակ անընդունելի է ոչ միայն այն պատճառով, որ քրեորեն պատժելի արարք է, այլ նաև վնաս է հասցնում փաստաբանության հեղինակությանը, մարդու իրավունքների պաշտպանության համակարգին և ի վերջո երկրի հեղինակությանը: Փաստաբանի մասնագիտական աշխատանքն ունի իրավապաշտպան նշանակություն: Փաստաբանի երաշխավորված մասնագիտական աշխատանքը սկզբունքային կարևորություն ունի մարդու ու նրա իրավունքների, երկրում իրավունքի գերակայության ամրապնդման համար։

Միանում ենք այսօրվա ասուլիսում Փաստաբանների պալատի ղեկավարության պահանջին առ այն, որ դեպքը պետք է լինի քրեական հետապնդման մարմինների հատուկ ուշադրության ներքո: Պետք է հատուկ ուշադրության ներքո պահել նաև անչափահասներին ոստիկանների կողմից բռնության ենթարկելու դեպքը: Սա բացարձակ անթույլատրելի երևույթ է։

Փաստաբանների պալատի ղեկավարության այսօրվա ասուլիսում հնչեցին նաև պնդումներ օրենքով արգելված այնպիսի երևույթի մասին, որ ոստիկանության աշխատակիցները փաստաբանների նկատմամբ հնչեցրել են սպառնալիքներ, եթե նրանք բարձրաձայնեն բռնության դեպքի մասին։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը հատուկ ընդգծում է, որ պարտադիր է ոստիկանության բաժնում բռնության այդ դեպքի կապակցությամբ արագ և օբյեկտիվ քննություն իրականացնելը։ Պետք է պարզվեն դեպքի բոլոր հանգամանքները և իրավական պատասխանատվության միջոցներ կիրառվեն մեղավոր անձանց նկատմամբ:

Տարբեր բուհերի ուսանողների 67 հայեցակարգերից 10-ը ներկայացվեցին բանավոր քննարկման և վերջնական փուլին: Միջոցառումը կազմակերպել էին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և «Հայրենամետ» ՀԿ-ն:

Ավարտվեց Հարվարդի բանակցային մեթոդաբանությամբ կազմված բանակցային հմտություններին վերաբերող դասընթացների շարքը, մասնակիցները ստացան հավաստագրեր։ «Թաթոյան» հիմնադրամի կազմակերպած դասընթացները վարեց կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

«Թաթոյան» հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 3-ին տեղի ունեցավ բանակցությունների ժամանակ արդյունավետ համոզելուն նվիրված թեմայով դասընթացը։ Կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց բանակցությունների ժամանակ գրագետ և համոզիչ ելույթ ունենալու, զրուցակցի մանիպուլյացիաներից խուսափելու և փաստարկների միջոցով պահանջված արդյունքին հասնելու մեթոդները…

Բանակցությունների հմտություններ, ռազմավարական հաղորդակցություն, արդյունավետ համոզում, փոփոխությունների կառավարում. «Թաթոյան» հիմնադրամի նոր դասընթացների թեմաներն առաջիկա շաբաթների համար։ Կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ, Արթուր Մարտիրոսյանը ուսանողներին ներկայացրեց արժեքավոր բանախոսություն։ Դասընթացները կլինեն շարունակական։

2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային…

Արման Թաթոյանը՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրավերով, Մոսկվայում հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության ընթացքում ազատությունից զրկելու, մասնավորապես՝ ձերբակալման, ձերբակալված անձի իրավունքների և դրանց երաշխավորման խնդիրներին, ինչպես նաև անթույլատրելի պրակտիկ դրսևորումներին։ Դասախոսության ընթացքում…

Վերքերը չեն սպիացել, ձեր սխրանքը չի խամրելու: Հավերժ փառք ու խոնարհում հանուն Հայրենիքի ընկած Հերոսներին:

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին: Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ…

ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի`…

Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն…

ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ: Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության,…

ԱՄՆ-ում Լոս Անջելեսի հրդեհների հետևանքներն իրապես աղետալի են` տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր անտուն մնացած մարդիկ: Հրդեհները հատկապես մեծ վնասներ են պատճառել մեր հայրենակիցներին` ավերելով ոչ միայն մարդկանց տներ, այլ նաև հայկական համայնքի կառույցների շենքեր: Հատկապես ցավալի էր տեսնել` ինչպես…

Skip to content