fbpx

Ովքեր են իրականում Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական էկոակտիվիստ առաջնորդները․ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի բացահայտումները

Ովքեր են իրականում Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական էկոակտիվիստ առաջնորդները․ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի բացահայտումները

Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից կամ իշխանությունների հետ առնչություն ունեցող կազմակերպություններից։

Այս եզրահանգմանն է եկել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում ստեղծված աշխատանքային խումբը՝ մասնագիտական վերլուծության ենթարկելով Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական էկոակտիվիստ առաջնորդների վերաբերյալ փաստական տվյալները։

Ըստ այդմ, էկոակտիվիստ ներկայացող անձանց կազմակերպությունները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից, որոշ դեպքերում՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի ղեկավարած Հեյդար Ալիևի Ֆոնդից։

Բացի այդ, վերլուծությունները ցույց են տալիս, որ Արցախ-Հայաստան ճանապարհը փակած ադրբեջանական «բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» իրենց սոցցանցերի էջերում առանձնակի ջանասիրությամբ են տարածում Ալիևների ընտանիքին վերաբերող տեղեկությունները, լուսանկարները, անում են հակահայկական ու հայատյաց գրառումներ, քարոզ։ Բայց գլխավոր հարցն այն է, որ նրանք ապահովում են ադրբեջանական կառավարական քաղաքականությունը։

Ընդամենը մեկ օրինակ․ Թելման Քասիմովը, ով «ակցիայի» առաջնորդներից է, ճանապարհը փակելու վայրում հայերենով կոչեր է հնչեցնում, միասին ապրելու հորդորներ անում, բայց Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում հպարտությամբ տեղադրում է Հայաստանի ու Արցախի դրոշը ոտքի տակ գցած ադրբեջանական զինվորականների լուսանկարները, ուրախանում հայկական կողմի մարդկային կորուստներով։ Փաստերն ապացուցում են, որ նա իրականում հայատյաց զինվորական է, ըստ հավաստի աղբյուրների` ռազմական հատուկ հետախուզական ծառայության սպա, ով նաև ակտիվորեն քարոզում է Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները։

Նա իր սոցիալական ցանցերի նկարներում անթաքույց ցուցադրում է Գորշ գայլեր ահաբեկչական-ազգայնական խմբի հետ առնչությունը, հպարտությամբ լուսանկար է հրապարակում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած և Հունգարիայում ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովի հետ:

Ակցիայի մյուս «առաջնորդների» դեպքում ևս նմանատիպ պատկեր ենք արձանագրել, որոնց մասին իրական տեղեկությունները լուսանկարներում են։

Հետևաբար, բացարձակ ճիշտ է այն պնդումը, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը և Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման, արտաքին աշխարհից մեկուսացնելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է, հերթական փորձը միջազգային կանոնների բացարձակ խախտումով ճնշելու արցախահայության ինքնորոշման բացարձակ լեգիտիմ իրավունքը։

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ՛՛Wine & Talk՛՛  միջոցառումը, որի ընթացքում համալսարանի շրջանավարտների հետ քննարկեցինք Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները, Ադրբեջանի ապատեղեկատվության տարածման քաղաքականությունը։ Քննարկեցինք Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանման ու դրա համար պատասխանատվության, արցախահայության վերադարձի իրավունքի միջազգային մեխանիզմների…

Արման Թաթոյանը Մոսկվա այցի շրջանակներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում նոյեմբերի 18-ին հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկել են Հայաստանի իրավական և սահմանային անվտանգության մարտահրավերները (Սահմանադրական դատարանի 2024թ. սեպտեմերի 26-ի վտանգավոր…

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արման Թաթոյանը մասնակցել է Գերագույն հոգևոր խորհրդի նոյեմբերի 6-ի ժողովին։ Ժողովին ներկայացրել է զեկույց Հայաստանում իրավական անվտանգության խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձել եմ, այսպես կոչված, Սահմանազատման կանոնակարգին, ՀՀ սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշման խիստ մտահոգիչ դիրքորոշումներին` կապված…

Նյու Յորքի Սիթի Յունիվերսիթի համալսարան Ջոն Ջեյ քրեական արդարադատության քոլեջում դասախոսության ընթացքում (նաև դասախոսների մասնակցությամբ) անցյալ շաբաթ Արման Թաթոյանը քննարկել է Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց շարունակվող քաղաքականությունը և դրանց համար պատասխանատվության հարցերը` հաշվի առնելով…

Մարդու իրավունքների միջազգային առաքելություն Ֆրանսիայում (Փարիզ, Ստրասբուրգ, Լիոն, Մարսել) և Միացյալ Թագավորությունում (Լոնդոն) ուղղված է Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերի բացահայտմանը և դրանց մասին իրազեկության բարձրացմանը։ Այս առաքելությունը նպատակ ուներ նպաստել արդարադատությանը, խաղաղությանն ու անվտանգությանը: Հայկական սփյուռքի կազմակերպությունների…

Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցում դասախոսության ընթացքում Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական հանցանքների փաստերը, ռասիստական ու հայատյաց քաղաքականությունը քննարկել ենք այն տեսանկյունից, որ դրանք լիարժեք վկայում են հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական իշխանության [առկա] շարունակվող ցեղասպան մտադրության (genocidal intent) ու պատասխանատվության պարտադիր…

Հոկտեմբերի 15-ին քննարկումներ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, մասնավորապես`  -  փաստերով ներկայացվել են հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի եւ թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը: -  Փաստեր ՀՀ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստան սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ…

Լոնդոնում հայ համայնքի հետ հանդիպմանը Արման Թաթոյանը քննարկել է` - Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը: - Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված մեր հայրենակիցների արժանապատիվ, անվտանգ ու ապահով վերադարձը: - 2020 թվականից ի…

Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը Փարիզում հոկտեմբերի 10-ին մամուլի ասուլիս են տվել Ֆրանսիայի լրագրողների՝ հայերի իրավունքների ադրբեջանական խախտումների ու պաշտպանության մեխանիզմների հարցերով: Ասուլիսին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում և Հայաստանում: Բանախոսների ելույթներն ընդգրկել են հետևյալ հիմնական թեմաները՝…

Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանը և Գառնիկ Քերքոնեանը հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանի պատգամավորների հետ քննարկել են Արցախի և Հայաստանի ժողովուրդների նկատմամբ ադրբեջանական հանցագործությունների կապակցությամբ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու, արցախահայերի իրենց հայրենիք վերադարձի և Ադրբեջանում ապօրինաբար անազատության մեջ պահվող հայերի հայրենադարձման հետ կապված…

Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը հոկտեմբերի 8-ին Փարիզում հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների և Սենատի անդամների հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ և ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ: Հանդիպումներ են տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր…

Ներքին Հանդը Հայաստանի Կապան համայնքի գյուղ է, որը 3 կողմից շրջափակված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով, միայն այստեղ Հայաստանի տարածքից օկուպացված է 2,700 հեկտար: Մենք ապացույցներով արձանագրել ենք Ներքին Հանդի բնակիչների նկատմամբ ադրբեջանական հանցանքների լրացուցիչ փաստեր` Հայաստանի «Շիկահող»…

Skip to content