Փաստահավաք հատուկ առաքելությամբ եռօրյա այցով Սյունիքի մարզում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը, հիմնադրամի խորհրդատուներ, միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի և Գառնիկ Քերքոնյանի հետ։
Նպատակն է ուսումնասիրել ներկա վիճակը և արձանագրել այն բոլոր խնդիրները, որոնք առաջ են եկել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների հետևանքով։
Այս պահին միանշանակ է, որ մեր գյուղերի հարևանությամբ, ճանապարհներին նրանց ներկայության պատճառով վտանգված է մարդկանց անվտանգությունն ու խաթարված բնականոն կյանքը։
Արձանագրված բոլոր փաստերը կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին։
Այս աշխատանքը կարևոր է, որպեսզի թույլ չտանք, որ ադրբեջանական կողմը միջազգային հանրությանը մոլորեցնի իր խաղաղասիրության կեղծ օրակարգով։
Այո, խաղաղությունը կարևոր ու անհրաժեշտ է, բայց այն չպետք է թմրեցնի մեր զգոնությունն ու լինի միայն հայկական կողմի ու մեր իրավունքների ոտնահարման հաշվին։