«Իրավունքի և արդարության կենտրոն» Թաթոյան հիմնադրամը (Հիմնադրամ) պարտավորվում է կատարել օրենքով նախատեսված իր պարտավորությունները եւ պաշտպանել այն անձանց իրավունքներն ու ազատությունները, որոնց անձնական տվյալները կարող են հավաքագրվել Հիմնադրամի գործունեության ընթացքում: Դրանց հավաքագրումը և մշակումը տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի և միջազգային պահանջների համաձայն։
Մեր կողմից Ձեր անձնական տեղեկությունների հավաքագրումը տեղի է ունենում բացառապես մեր կայքի, Հիմնադրամի բնականոն գործունեությունն ու այդ գործունեության բարձր որակն ապահովելու, Ձեր կողմից մեր կայքի օգտագործումն արդյունավետ և անվտանգ դարձնելու նպատակով:
Մեր կողմից կարող են հավաքագրվել հետևյալ անձնական տեղեկությունները՝
ա) էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար, բնակության վայրը.
բ) Կայքի միջոցով Ձեր կատարած նվիրատվությունների պատմությունը.
գ) Կայքի օգտագործման Ձեր սեսիաները, ինչպես օրինակ՝ IP հասցեները, աշխարհագրական վայրը.
դ) Մեզ հետ Ձեր նամակագրությունը (էլեկտրոնային նամակները), եթե այդպիսին լինի:
Մենք չենք տիրապետում Ձեր վճարային (կրեդիտային կամ դեբետային) քարտի որևէ տվյալի, այդ տվյալները հավաքագրվում և պահպանվում են «ԱրարատԲանկ» ԲԲԸ-ի կողմից:
Ձեր անձնական տվյալների մշակմանը համաձայնություն տալու ամսաթիվ է համարվում Կայքում Ձեր անձնական տվյալների մուտքագրման ամսաթիվը:
«Իրավունքի և արդարության կենտրոն» Թաթոյան հիմնադրամը կարող է առանց Ձեզ տեղեկացնելու ժամանակ առ ժամանակ թարմացնել կամ լրացնել սույն Քաղաքականության դրույթները՝ իրավական ակտերին կամ փոփոխվող ներքին քաղաքականությանն այն համապատասխանեցնելու համար։
Դուք կարող եք ցանկացած պահի դիմել Հիմնադրամ՝ Ձեր անձնական տվյալները ոչնչացնելու, Ձեր անձնական տվյալները հավաքագրելը թույլ չտալու կամ Ձեր անձնական տվյալներում փոփոխություն կատարելու դիմումով։
Յուրաքանչյուր թարմացում, տվյալ փոփոխության ամսաթվով, կհրապարակվի կայքում։ Ուստի, կարող եք այս էջ այցելել՝ վստահ լինելու համար, որ Ձեզ շարունակում է բավարարել Գաղտնիության քաղաքականության գործող տարբերակը։
Դուք ունեք Ձեր անձնական տվյալներին առնչվող ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված բոլոր իրավունքները: Հիմնադրամը հանձնառու է երաշխավորելու Ձեր իրավունքները:
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ tatoyanfoundation@gmail.com էլ. հասցեով։
20․09․2022