Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում ամեն տարի իրենց մասնագիտական պրակտիկան են անցնում տարբեր բուհերի ուսանողներ։
Այս տարի ևս Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողները իրենց պրակտիկան կանցկացնեն հիմնադրամում:
Արման Թաթոյանը հանդիպել է 2 բուհերի ուսանողների հետ, նրանց ներկայցրել է հիմնադրամի գործունեության առանձնահատկությունները։ Ուսանողներն իրենց պրակտիկայի շրջանակներում կաջակցեն զեկույցների կազմմանը, կծանոթանան փաստահավաք տվյալների հավաքագրման ու վերլուծության առանձնահատկություններին, կներգրավվեն թարգմանչական բնույթի թիմային աշխատանքների մեջ։ Կարևոր է, որ Հայաստանում համալսարանների ուսանողները պատրաստի մասնագետներ լինեն, ովքեր կունենան խորքային գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք հետագայում կկիրառեն իրենց վստահված աշխատանքներում: