fbpx

Ի՞նչ է նշանակում զինվորականների համար կլինեն իրավական հետևանքներ: Արդյոք սա Կառավարության ղեկավարի խոսք է։

Ի՞նչ է նշանակում զինվորականների համար կլինեն իրավական հետևանքներ: Արդյոք սա Կառավարության ղեկավարի խոսք է։

Ի՞նչ է նշանակում զինվորականների համար կլինեն իրավական հետևանքներ: Արդյոք սա Կառավարության ղեկավարի խոսք է։

Փոխարեն ասվի, որ ադրբեջանական զինված ծառայողները ներխուժել են մեր երկրի տարածք, մտել են Ներքին Հանդ գյուղ և 3 կողմից շրջապատել, անընդհատ կրակում են գյուղերի ուղղությամբ, մարդկանց պահում են վախի մեջ:

Հատուկ մարդկանց զրկել են ջրից, թույլ չեն տալիս մոտենալ ջրի աղբյուրներին, զրկել են այգի ու հող մշակելու, ապրուստի միջոց վաստակելու, հարազատների շիրիմներին ու եկեղեցի այցելելու հնարավորությունից, բայց ասել, որ ադրբեջանական զինուժի կրակից ինքնապաշտպանվող զինվորականները պատասխանատվության կենթարկվեն:

Կառավարությունում տեղյա՞կ չեն, որ Ներքին Հանդի դպրոցն ադրբեջանական զինված թիրախի տակ է, տեղադրել են ականներ, որոնց պայթյունից այն էլ սակավացած ընտանի կենդանիներ են սատկում:

Ստացվում է ի՞նչ` իբր ադրբեջանական զինվորականներն իրենց համար իրենց տարածքում հանգիստ նստած են, իսկ Հայաստանից մեկ էլ կրակեցին։ Դեպքերն էլ ինչ-որ սարերում են տեղի ունենում, այլ ոչ թե մեր երկրի տարածքում ու մեր գյուղի ներսում։

Բազմիցս նշել եմ, որ ադրբեջանական զինված ծառայողների ցանկացած ներկայություն մեր բնակավայրերի հարևանությամբ[էլ չասած ներխուժումները] ի սկզբանե անօրինական, հանցավոր է։

Հայաստանի զինված ծառայողները, այդ թվում՝ սահմանապահ զորքերն ու ոստիկանությունն ամեն րոպե պաշտպանում են մեր ժողովրդի կյանքն ու առողջությունը: Նրանց գործողություններն իրավաչափ են ի սկզբանե և ուղղված են բնակիչների պաշտպանությանը:

Սա պետք է լինի հայկական կողմի օրակարգն ու հավատամքը, այլ ոչ թե Ադրբեջանի թելադրածը:

Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդանշելով մեր պետականությունը, ներկայում դարձել է Հայոց ինքնության պահպանման կարևոր հենասյուն: Չպետք է թույլ տալ քաղաքական իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ու մարմինների [ի չարը] օգտագործումը հանուն սեփական քաղաքական շահերի: Դա հենց սահմանադրական կարգի տապալում է: Չպետք է թույլ…

Ադրբեջան «խաղաղասեր» իշխանական քարոզչությունը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներն է ներկայացնում` այս անգամ առավել սթափեցնող ցանկով Ըստ այդմ, ՀՀ Սահմանադրության մեջ պետք է կատարել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչվող 2 փոփոխություն՝ 1) «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։…

Խստագույնս դատապարտելի է ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Դրանից հետո սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսևորումները։ Էթնիկ…

Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ. ավելին նման արաքները քաջալերում է Կառավարության ղեկավարը: Որևէ մեկը կարող է ասել, թե սա համաչափ արձագա՞նք է: Ով նման բան կասի` կա´մ կազմում է իշխանության մաս,…

Այս օրերին Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ Ոստիկանության ու մյուս իրավապահ մարմինների անօրինականությունների համար պատասխանատուն, անպատժելիության հովանավորն ինքն է, որին կուրորեն պաշտպանում է իր քաղաքական թիմը։ Նույնը վերաբերում է իշխանության քաղաքական շահերին վնասող ցանկացած այլ գործի: Ակնհայտ դարձավ նաև,…

Երեկվանից սկսած՝ հանուն քաղաքական շահերի, իշխանությունը սաստկացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամթոալի արշավը։ Ակնհայտ է, որ այն ընթանում է քաղաքական իշխանության բարձրագույն կազմի հրահանգով ու համակարգմամբ։ Երեկվա տեղի ունեցածը պատրվակ օգտագործելով՝ փորձ է արվում…

Կառավարող խմբակցության անդամը ԱԺ ամբիոնից ժողովրդի իրենցից դժգոհ մասին անվանում է «ներքին թշնամի», իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրապարակայնորեն դիմում է բացահայտ արհամարհանքով, «դու»-ով ու անպարկեշտ բառերով, իշխանությունից դժգոհ մարդկանց անվանում բորենի և այլն։ Սա թշնամանքի հրահրում է: Սա ուղղակի լկտի…

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին։ Հատուկ միջոցների կիրառումից առաջ Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել անընդհատ ու պատշաճ իրազեկումներ, նշեր կիրառության հիմքերը և այլն։ Անհրաժեշտ էր պարզել և մեկուսացնել…

Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին, որ խաթարում է մեր անվտանգությունն ու կոպտորեն ոտնահարում միջազգայնորեն երաշխավորված իրավունքները: Օրինակ` 1. Տավուշում Հայաստանի պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատման» հետևանքով ադրբեջանական զինված ծառայողներն անիրավաչափորեն են հայտնվում գյուղերի հարևանությամբ. դա…

Սիրելի՛ երեխաներ, մանկության օրերն ամենապարզնն են ու անհոգը՝ պարուրված խաղերով ու երազանքներով: Մենք հետո՝ տարիներ անց ենք գնահատում ու կարոտում մանկության անցած օրերը: Մի՛ շտապեք մեծանալ, սիրելի՛ երեխաներ, վայելեք մանկության ձեր օրերն ու պահեք դրանք ձեր հիշողություններում:

Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ ոստիկաների անպատժելիությունը։ Հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը. նրանք տեսախցիկների առաջ հանցանքներ են բացահայտ գործում ու մնում անպատիժ, մեծ խմբով մարդ են դաժան ծեծի ենթարկում, նվաստացնում և այլն:…

Ներկայիս իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է հանուն իր քաղաքական շահերի՝ թիրախավորելու համար Հայ Առաքելական Եկեղեցուն, հեղինակազրկում Ոստիկանությանը ու դրանով իսկ թուլացնում պետության անվտանգությունը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետության անվտանգության կարևոր բաղադրիչ է և ունի սահմանադրական կարգավիճակ։ Այս մասին անգամ գրված է…

Skip to content