Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում ընդունել ենք Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանից ուսանողների, որոնք պրակտիկա կանցնեն հիմնադրամում։
Նրանք կաջակցեն զեկույցների կազմմանը, կծանոթանան փաստահավաք տվյալների հավաքագրման ու վերլուծության առանձնահատկություններին, կներգրավվեն թարգմանչական բնույթի աշխատանքների։
Հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը նշել է՝ սկզբունքային կարևորության հարց է, որ Հայաստանում համալսարանները պատրաստեն մասնագետներ, որոնք ունեն խորքային գիտելիքներ, իրական տեսական գիտելիքներից բացի ունեն գործնական հմտություններ և դրանք գործադրելով` կկարողանան իրենց վստահված աշխատանքն իրականցնել պրոֆեսիոնալ և պատասխանատվությամբ:
Համալսարանները պետք է առանցքային դեր ունենան երկրի զարգացման հարցում: