fbpx

ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած հաղորդագրություններն ակնհայտ մոլորեցնում են հանրությանը և խախտում Հայաստանի անվտանգության համակարգը։

ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի աշխատակազմի՝ երեկ երեկոյան Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման առնչությամբ տարածած հաղորդագրություններն ակնհայտ մոլորեցնում են հանրությանը և խախտում Հայաստանի անվտանգության համակարգը։

Գործընթացը հակադրվում է ՀՀ Սահմանադրության ու միջազգային պարտավորությունների հիմքերին ու իրավունքի գերակայությանն առհասարակ։ Այն հակաժողովրդավարական է, քանի որ տեղի է ունենում առանց մարդկանց ու հատկապես` տեղի բնակիչների իրական մասնակցության ու նրանց կարծիքը հաշվի առնելու:

Նախ, Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովը սահամանազատման որևէ գործառույթ չունի։

Հայաստանում որևէ օրենքով, Կառավարության որևէ որոշմամբ կամ իրավական որևէ այլ ակտով ամրագրված չէ հանձնաժողովի կամ դրա որևէ անդամի որևէ իրավասություն։

Ավելին, 2024թ. ապրիլի 19-ին ԱԳՆ-ն ինքն է հրապարակայնորեն նշել, որ մինչև 2024թ. հուլիսի 1-ը նոր պետք է «ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագծի համաձայնեցման շուրջ աշխատանքները»։

Այսինքն՝ մինչև հուլիսի 1-ը սահմանազատման նախագիծ անգամ չի լինելու։

Մյուս կողմից, ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ ներկայում Տավուշում սահմանների հետ կապված տեղի ունեցողը սահմանազատում է։ Նույնը ԱԳՆ-ն կրկնել է երեկ։

Դրան հակառակ, ՀՀ արդարադատության նախարարությունն ու ԱԺ կառավարող [ՔՊ] մի շարք պատգամավորներ պնդում են, որ Տավուշում տեղի ունեցողը նախնական սահմանազատում է՝ առանց պարզաբանելու, թե ինչ է դա նշանակում։

ՔՊ պատգամավորների [իրար հակասող ու խճճող] խոսքից հետևում է, որ Տավուշում սյուների տեղադրումից հետո է իրականացվելու սահմանազատում։ Մինչդեռ, հաշվի չի առնվում, որ սյուների տեղադրումը ազդարարում է սահմանի որոշման ավարտը, այլ ոչ թե սահմանազատումից առաջ սահմանի որոշման սկզբնական փուլ։

ՀՀ ԱԳՆ-ի և Կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները անտեսում են Տավուշի Կիրանց, Աճարկուտ, Ոսկեպար և այլ գյուղերի բնակիչների ու առհասարակ երկրի անվտանգությունը, ինչպես նաև մարդկանց կենսական իրավունքներն ու կարիքները։ Չի կարող խաթարել անգամ մարդկանց բնական միջավայրը:

Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ այս լուծումների արդյունքում, օրինակ, Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները։

Մոտ 15 տուն հայտնվում է ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո և անմիջապես սահմանին։

Ադրբեջանական թիրախի ներքո է հայտնվում Աճարկուտ գյուղը և այլն:

Կառավարության ղեկավարի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է այն առումով, որ տպավորություն է ստեղծում, թե ադրբեջանականից ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք: Մինչդեռ, մեր պարզած ճշգրիտ տվյալներով՝ այդ հողատարածքն ի սկզբանե գտնվել է Հայաստանի վերահսկողության ներքո. այն պարզապես եղել է ականապատ տարածք։

Ուստի, ևս մեկ անգամ վճռականորեն արձանագրում եմ, որ տեղի ունեցողը խաթարում է մարդկանց ու ամբողջ երկրի անվտանգության համակարգը, չի ապահովում Տավուշի գյուղերում մարդկանց անվտանգ կյանքը և, իհարկե, հակադրվում է Հայաստանի պետականության ու ժողովրդի շահերին։

Վերքերը չեն սպիացել, ձեր սխրանքը չի խամրելու: Հավերժ փառք ու խոնարհում հանուն Հայրենիքի ընկած Հերոսներին:

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին: Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ…

ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի`…

Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն…

ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ: Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության,…

ԱՄՆ-ում Լոս Անջելեսի հրդեհների հետևանքներն իրապես աղետալի են` տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր անտուն մնացած մարդիկ: Հրդեհները հատկապես մեծ վնասներ են պատճառել մեր հայրենակիցներին` ավերելով ոչ միայն մարդկանց տներ, այլ նաև հայկական համայնքի կառույցների շենքեր: Հատկապես ցավալի էր տեսնել` ինչպես…

Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագիրն արդեն երկրորդ անգամ Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն։ Ադրբեջանական իշխանական հեռուստաընկերությունը Հայաստանի Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրը պատմական փաստերի կեղծումով ներկայացնում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս։ Այս տեսանյութում Հառիճավանքը ներկայացվում է՝ որպես ալբանական կրոնական,…

Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է նրա միակողմանի թելադրանքի ներքո: Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ, և ՔՊ իշխանությունն այս հարցում միայն նպաստել է Ադրբեջանին՝ նրա…

Սիրելի՛ հայրենակիցներ, 2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների ապահով կյանքի և զորեղ Հայրենիքի՝ մենք պարտավոր ենք ոտքի կանգնել ու շարժվել առաջ։ Չպետք է վախենանք դժվարություններից. մենք ունենք…

Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ: Բավական չէ առաջարկում են Վեհափառ Հայրապետի ուղերձի հրապարակման նվաստացուցիչ պայմաններ, մի հատ էլ մանիպուլացնելով՝ ցույց են տալիս, թե իբր իրենք ամեն ինչ արել են,…

ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար` մեր պետության հիմքերն ու ժողովրդի դիմադրողականությունը քայքայելու հաշվին: Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝…

Այսօր Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հպարտացել է, թե Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում տների տանիքներ են նորոգվել և պարծեցել է, թե խոստում է պահել:  Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ իրենց պաշտոնները պահելու մոլուցքի պատճառով…

Skip to content