fbpx

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակակիրները պրակտիկա կանցնեն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում

Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակակիրները պրակտիկա կանցնեն Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամում

Հումանիտար խնդիրների նկատմամբ ուշադրությունն առաջնային է կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային իրավիճակներում։ Այս մասին ասել է Իրավունքի և արդարության կենտրոնի տնօրեն Արման Թաթոյանը «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակակիրների հետ հանդիպման ժամանակ:

«44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո մեր աշխատանքներում առաջնային տեղ ունեն խաղաղ բնակչության, զինված հարձակումներից տուժած  սահմանային բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, այդ խախտումների փաստերի հավաքագրումն ու իրավունքների պաշտպանությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով լրագրողների, երեխաների, կանանց, տարեցների իրավունքներին և այլն։ ՀՀ ադրբեջանական ներխուժումների հետևանքով նրանց ենթակայության ներքո են անցել ջրային ռեսուրսներ, ինչն առաջացրել է ջրի հասանելիության ու ջրից անվտանգ օգտվելու իրավունքի լուրջ խնդիրներ»,- ասել է Արման Թաթոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հումանիտար խնդիրները պետք է բարձրաձայնվեն, լուծումներ առաջարկվեն և ամեն ինչ արվի, որ քաղաքական շահերը չվնասեն իրավունքներն ու անվտանգությունը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Scholae Mundi Armenia» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) համատեղ կազմակերպած աշխատաժողովի ժամանակ, որը նվիրված է եղել համալսարանի նախկին ու ներկա այն ուսանողներին, ովքեր տարբեր տարիներին ստացել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակ համալսարանում սովորելու համար, հիմնադրամի տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը:

Նա նաև նշել է, որ սովորողները պրակտիկան անցնելու հնարավորություն կունենան իրենց ընտրած կազմակերպություններում, այդ թվում՝ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ում, այդ թվում՝ ներգրավվելով զեկույցների կազմմանը։ 

Նշենք, որ մարդասիրական արժեքները խթանելու նպատակով՝  2017 թվականից Scholae Mundi Armenia-ի հետ համագործակցությամբ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հովանավորում է «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակը, որը հնարավորություն է տալիս Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի, Եգիպտոսի, Ռուսաստանի, Վրաստանի, Արցախի և Իրանի քաղաքացիություն ունեցող ուսանողներին սովորել ՀԱՀ-ում՝ մասնակի կամ ամբողջությամբ ծածկելով ուսման վարձը։ 

Աշխատաժողովի գլխավոր բանախոսն է եղել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակի դափնեկիր մանկավարժ, իրավապաշտպան, «Նուռ» կրթության եւ կարողությունների զարգացման կազմակերպության (NECDO) հիմնադիր Ջամիլա Աֆղանիին, որն իր կյանքի 25 տարին նվիրել է Աֆղանստանի կանանց կրթության հնարավորություն տալու գործին։

Վերքերը չեն սպիացել, ձեր սխրանքը չի խամրելու: Հավերժ փառք ու խոնարհում հանուն Հայրենիքի ընկած Հերոսներին:

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին: Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ…

ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի`…

Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն…

ՔՊ-ի քարոզչամեքենայի հիմնարար «առաքելություն» է դարձել թշնամանք ու անհանդուրժողականություն բորբոքելը, մարդկանց մոլորեցնելը: ՔՊ վերնախավի համար այս գործելաոճը դարձել է իշխանության մնալու գրավական և մեր հասարակությունն ու պետությունը կործանող ախտ: Ավտորիտար պետությանը հատուկ այսպիսի քարոզչությունը վտանգավոր է ինչպես երկրի ներսում կայունության,…

ԱՄՆ-ում Լոս Անջելեսի հրդեհների հետևանքներն իրապես աղետալի են` տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր անտուն մնացած մարդիկ: Հրդեհները հատկապես մեծ վնասներ են պատճառել մեր հայրենակիցներին` ավերելով ոչ միայն մարդկանց տներ, այլ նաև հայկական համայնքի կառույցների շենքեր: Հատկապես ցավալի էր տեսնել` ինչպես…

Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագիրն արդեն երկրորդ անգամ Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն։ Ադրբեջանական իշխանական հեռուստաընկերությունը Հայաստանի Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրը պատմական փաստերի կեղծումով ներկայացնում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս։ Այս տեսանյութում Հառիճավանքը ներկայացվում է՝ որպես ալբանական կրոնական,…

Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է նրա միակողմանի թելադրանքի ներքո: Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ, և ՔՊ իշխանությունն այս հարցում միայն նպաստել է Ադրբեջանին՝ նրա…

Սիրելի՛ հայրենակիցներ, 2025 թվականի շեմին` հանուն մեր հերոսների հիշատակի, նրանց սխրանքների ու ծնողների հանդեպ ունեցած մեր նվիրական պարտքի, հանուն մեր երեխաների ապահով կյանքի և զորեղ Հայրենիքի՝ մենք պարտավոր ենք ոտքի կանգնել ու շարժվել առաջ։ Չպետք է վախենանք դժվարություններից. մենք ունենք…

Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ: Բավական չէ առաջարկում են Վեհափառ Հայրապետի ուղերձի հրապարակման նվաստացուցիչ պայմաններ, մի հատ էլ մանիպուլացնելով՝ ցույց են տալիս, թե իբր իրենք ամեն ինչ արել են,…

ՔՊ վերնախավը «խաղաղության» քարոզը դարձրել է գործիք իշխանության մնալու, պաշտոնները պահպանելու համար` մեր պետության հիմքերն ու ժողովրդի դիմադրողականությունը քայքայելու հաշվին: Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝…

Այսօր Կառավարության ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում հպարտացել է, թե Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում տների տանիքներ են նորոգվել և պարծեցել է, թե խոստում է պահել:  Ինչպե՞ս կարելի է պարծենալ տանիքների նորոգման խոստումներով, երբ իրենց պաշտոնները պահելու մոլուցքի պատճառով…

Skip to content