fbpx


Ավելի քան 45 երկրների ներկայացուցիչների Արման Թաթոյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ ներկայացրել է Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերն ու նրանց իրական մտադրությունները


Ավելի քան 45 երկրների ներկայացուցիչների Արման Թաթոյանը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ ներկայացրել է Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերն ու նրանց իրական մտադրությունները

Իրավունքի և արդարադատության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է Հայկական Կարիտասի և վերջինիս միջազգային գործընկերների (Caritas-Internationalis և Caritas Europa) կազմակերպած տեսակոնֆերանսին` ներկայացնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իշխանությունների կողմից փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը:

Տեսակոնֆերանսին մասնակցել են Կարիտաս կոնֆեդերացիայի մեջ մտնող ավելի քան 45 ներկայացուցիչներ տարբեր երկրներից, ինչ համար Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Հայկական Կարիտասին աջակցության համար:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրել է նաև ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո փաստահավաք առաքելությունների արդյունքները։

Մասնավորապես, արձանագրվել է, որ ադրբեջանական ներխուժումների արդյունքում ՀՀ սահմանային բնակիչները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, խոտհարքներից, վարելահողերից, որի արդյունքում առաջ են եկել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ:

Վտանգված են մարդկանց կյանքն ու առողջությունը՝ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, իսկ մի շարք գյուղերում նաև հենց գյուղերի տարածքներում անօրինական ներկայության, կրակոցների պատճառով: Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական ներկա են նաև համայնքների միջև ճանապարհներին: Այս ամենի արդյունքում խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։

«Մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարածքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից»,- շեշտել է Արման Թաթոյանը, միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի թշնամանքը նույնն է Հայաստանի և Արցախի նկատմամբ. ցեղասպան քաղաքականությունն առաջ է տարվում պետական մակարդակով:

Տեսակոնֆերանսին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախի բնակչության կյանքի ճանապարհի՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքները։

Ադրբեջանական իշխանությունները պարբերաբար դադարեցնում են գազամատակարարումը, արդեն ունեցել են փորձ կտրելու ինտերնետային մալուխները: Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է նաև դեղերի հասանելիությունը:

Քննարկման ժամանակ մասնակիցներին ողջունել է Հայկական Կարիտասի նախագահ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյանը՝ ընդգծելով մարդասիրական ճգնաժամի կանխարգելման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած քայլի կարևորությունը, միաժամանակ, շեշտելով, որ Ադրբեջանի գործողություններն արցախահայության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են։

Հայաստանի Սահմանադրությունը, խորհրդանշելով մեր պետականությունը, ներկայում դարձել է Հայոց ինքնության պահպանման կարևոր հենասյուն: Չպետք է թույլ տալ քաղաքական իշխանության կողմից սահմանադրական ինստիտուտների ու մարմինների [ի չարը] օգտագործումը հանուն սեփական քաղաքական շահերի: Դա հենց սահմանադրական կարգի տապալում է: Չպետք է թույլ…

Ադրբեջան «խաղաղասեր» իշխանական քարոզչությունը Հայաստանին նոր օկուպացիոն պահանջներն է ներկայացնում` այս անգամ առավել սթափեցնող ցանկով Ըստ այդմ, ՀՀ Սահմանադրության մեջ պետք է կատարել, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերաբնակեցմանն» առնչվող 2 փոփոխություն՝ 1) «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգության ապահովում՝ օտարերկրյա միջնորդական առաքելության երաշխավորությամբ։…

Խստագույնս դատապարտելի է ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Դրանից հետո սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսևորումները։ Էթնիկ…

Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ. ավելին նման արաքները քաջալերում է Կառավարության ղեկավարը: Որևէ մեկը կարող է ասել, թե սա համաչափ արձագա՞նք է: Ով նման բան կասի` կա´մ կազմում է իշխանության մաս,…

Այս օրերին Կառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ Ոստիկանության ու մյուս իրավապահ մարմինների անօրինականությունների համար պատասխանատուն, անպատժելիության հովանավորն ինքն է, որին կուրորեն պաշտպանում է իր քաղաքական թիմը։ Նույնը վերաբերում է իշխանության քաղաքական շահերին վնասող ցանկացած այլ գործի: Ակնհայտ դարձավ նաև,…

Երեկվանից սկսած՝ հանուն քաղաքական շահերի, իշխանությունը սաստկացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ամթոալի արշավը։ Ակնհայտ է, որ այն ընթանում է քաղաքական իշխանության բարձրագույն կազմի հրահանգով ու համակարգմամբ։ Երեկվա տեղի ունեցածը պատրվակ օգտագործելով՝ փորձ է արվում…

Կառավարող խմբակցության անդամը ԱԺ ամբիոնից ժողովրդի իրենցից դժգոհ մասին անվանում է «ներքին թշնամի», իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրապարակայնորեն դիմում է բացահայտ արհամարհանքով, «դու»-ով ու անպարկեշտ բառերով, իշխանությունից դժգոհ մարդկանց անվանում բորենի և այլն։ Սա թշնամանքի հրահրում է: Սա ուղղակի լկտի…

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ այսօրվա բռնության դեպքերն ու հատուկ միջոցների կիրառումն օրենսդրության կոպիտ խախտումով էին։ Հատուկ միջոցների կիրառումից առաջ Ոստիկանությունը պարտավոր էր ապահովել անընդհատ ու պատշաճ իրազեկումներ, նշեր կիրառության հիմքերը և այլն։ Անհրաժեշտ էր պարզել և մեկուսացնել…

Անհրաժեշտ է միջազգայնորեն իրազեկել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության մասին, որ խաթարում է մեր անվտանգությունն ու կոպտորեն ոտնահարում միջազգայնորեն երաշխավորված իրավունքները: Օրինակ` 1. Տավուշում Հայաստանի պետական սահմանի, այսպես կոչված, «սահմանազատման» հետևանքով ադրբեջանական զինված ծառայողներն անիրավաչափորեն են հայտնվում գյուղերի հարևանությամբ. դա…

Սիրելի՛ երեխաներ, մանկության օրերն ամենապարզնն են ու անհոգը՝ պարուրված խաղերով ու երազանքներով: Մենք հետո՝ տարիներ անց ենք գնահատում ու կարոտում մանկության անցած օրերը: Մի՛ շտապեք մեծանալ, սիրելի՛ երեխաներ, վայելեք մանկության ձեր օրերն ու պահեք դրանք ձեր հիշողություններում:

Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ ոստիկաների անպատժելիությունը։ Հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը. նրանք տեսախցիկների առաջ հանցանքներ են բացահայտ գործում ու մնում անպատիժ, մեծ խմբով մարդ են դաժան ծեծի ենթարկում, նվաստացնում և այլն:…

Ներկայիս իշխանությունը Ոստիկանությանն օգտագործում է հանուն իր քաղաքական շահերի՝ թիրախավորելու համար Հայ Առաքելական Եկեղեցուն, հեղինակազրկում Ոստիկանությանը ու դրանով իսկ թուլացնում պետության անվտանգությունը։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետության անվտանգության կարևոր բաղադրիչ է և ունի սահմանադրական կարգավիճակ։ Այս մասին անգամ գրված է…

Skip to content