Ուսանողական բանավեճի մասնակցության հրավեր «Թաթոյան» հիմնադրամի և «Հայրենամետ» ՀԿ-ի կողմից

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և «Հայրենամետ» ՀԿ-ն հրավիրում են ուսանողներին մասնակցելու բանավեճի։ Բանավեճի շրջանակում կուսումնասիրվեն և կքննարկվեն հետևյալ թեմաները՝ 1․ եկամուտների համատարած հայտարարագրում և շուկայական արժեքին մոտարկված արժեքից անշարժ գույքի հարկում, 2․ խորհրդատվական համայնքի՝ հարկման այլընտրանքային համակարգերից «օգտվելու» իրավական սահմանափակումներ, 3․ հարկային և բանկային գաղտնիքի հասանելիություն։ Կարող են մասնակցել 2025-2026թթ. ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի բուհերի բակալավրիատի […]
«Ես հայրենիքիս հենասյունն եմ» խորագրով մրցույթն ամփոփվեց
Տարբեր բուհերի ուսանողների 67 հայեցակարգերից 10-ը ներկայացվեցին բանավոր քննարկման և վերջնական փուլին: Միջոցառումը կազմակերպել էին Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը և «Հայրենամետ» ՀԿ-ն:
Հարվարդի բանակցային մեթոդաբանությամբ կազմված բանակցային հմտություններին վերաբերող դասընթացների մասնակիցները ստացան հավաստագրեր

Ավարտվեց Հարվարդի բանակցային մեթոդաբանությամբ կազմված բանակցային հմտություններին վերաբերող դասընթացների շարքը, մասնակիցները ստացան հավաստագրեր։ «Թաթոյան» հիմնադրամի կազմակերպած դասընթացները վարեց կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։
Ինչպես արդյունավետ համոզել բանակցությունների ժամանակ. կայացել է հիմնադրամի երկրորդ դասընթացը

«Թաթոյան» հիմնադրամի նախաձեռնությամբ հուլիսի 3-ին տեղի ունեցավ բանակցությունների ժամանակ արդյունավետ համոզելուն նվիրված թեմայով դասընթացը։ Կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրեց բանակցությունների ժամանակ գրագետ և համոզիչ ելույթ ունենալու, զրուցակցի մանիպուլյացիաներից խուսափելու և փաստարկների միջոցով պահանջված արդյունքին հասնելու մեթոդները և պատասխանեց ներկաների հարցերին։ «Մենք, իհարկե, այսպիսի կարճ դասընթացով հմտություններ ձևավորելու նպատակ չենք դնում, ավելի […]
Բանակցությունների հմտություններ, ռազմավարական հաղորդակցություն, արդյունավետ համոզում, փոփոխությունների կառավարում. նոր դասընթացների թեմաները

Բանակցությունների հմտություններ, ռազմավարական հաղորդակցություն, արդյունավետ համոզում, փոփոխությունների կառավարում. «Թաթոյան» հիմնադրամի նոր դասընթացների թեմաներն առաջիկա շաբաթների համար։ Կոնֆլիկտաբան, բարդ բանակցությունների միջազգային կարգի մասնագետ, Արթուր Մարտիրոսյանը ուսանողներին ներկայացրեց արժեքավոր բանախոսություն։ Դասընթացները կլինեն շարունակական։
Փաստահավաք աշխատանքներ Սյունիքում

2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային դատական ատյաններ ներկայացնելու ենթակա կոնկրետ դիմումներ: Ինչպես նախկինում, այս անգամ ևս հաստատվել է, որ Տեղ, […]
Արման Թաթոյանը՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ

Արման Թաթոյանը՝ Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հրավերով, Մոսկվայում հանդես է եկել դասախոսությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում քրեական դատավարության ընթացքում ազատությունից զրկելու, մասնավորապես՝ ձերբակալման, ձերբակալված անձի իրավունքների և դրանց երաշխավորման խնդիրներին, ինչպես նաև անթույլատրելի պրակտիկ դրսևորումներին։ Դասախոսության ընթացքում նա անդրադարձել է նաև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի մշակման գործընթացում տեղի ունեցած մասնագիտական քննարկումներին, […]
Զեկույց Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ

Ավարտել ենք հերթական զեկույցը Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին Արցախում էթնիկ զտումների փաստերի վերաբերյալ։ Զեկույցի նախապատրաստական փուլում իրականացվել են փաստահավաք աշխատանքներ, որոնք ներառում են առանձնազրույցներ Արցախից բռնի տեղահանված անձանց, Պաշտպանության բանակի ծառայողների հետ։ Ուսումնասիրվել են նույն հարցերի վերաբերյալ տեսանյութեր և այլ օբյեկտիվ ապացույցներ: Զեկույցը ներառում է 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախում սկսված զինված հարձակումների […]
Հունվարի 28՝ հայոց բանակի կազմավորման օր

Վերքերը չեն սպիացել, ձեր սխրանքը չի խամրելու: Հավերժ փառք ու խոնարհում հանուն Հայրենիքի ընկած Հերոսներին:
Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն

Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության: Ի՞նչ անենք, թե դա արվում է մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմության ու ազգային ինքնության հաշվին: Պետության միջազգային դիրքերը ոչնչացվում, իսկ տասնյակ տարիների միջազգային ու հայկական ջանքերը վերացվում են բացառապես մեկ նպատակի` իշխանություն պահպանելու համար:
Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի` ավտորիտար պետություններին լիակատար բնորոշ պահվածքով

ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական դատարանի երեկվա արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են: Ամբողջը ծառայեցվում է 1 կուսակցության և 1 անձի շահերի` ավտորիտար պետություններին լիակատար բնորոշ պահվածքով: Համոզված եմ` այս հիմքով, պետության համար ցավոք, ավելի հիմնավոր խախտումներ […]
Պետք է հիշենք, որ Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը և մեր մյուս հայրենակիցները ադրբեջանական բանտերում պատանդ են, իսկ բոլոր ցուցմունքները կորզված են

Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի և մեր մյուս հայրենակիցների վերաբերյալ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությունն օգտագործելու է` հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով: Այդ «դատավարություններն» ադրբեջանական իշխանությանն անհրաժեշտ են իր քաղաքական կեղծ թեզերն օրինականցնելու, Արցախում էթնիկ զտումներից մաքրվելու, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր ստեղծելու համար: Ուստի, չպետք է թույլ […]